>

Ծանոթացեք, Գլենդելի նոր քաղաքապետն է՝ Վրեժ Աղաջանյանը: Վատ մարդ չէ, հեռուստահաղորդավար է, տեղի 2 մասնավոր հեռուստաալիքների գլխավոր տնօրեն է, մասնագիտությամբ՝ ինժիներ: Ամուսնացած է, երկու երեխա ունի և այլն:

Այս մարդու միակ թերությունն այն է, որ անգլերեն չգիտի: Հա, ճիշտ կարդացիք․ Գլենդելի նորընտիր քաղաքապետը անգլերեն չգիտի: Թե ինչպես է հաղորդակցվելու քաղաքի սահմաններից դուրս, ինչպես է պաշտպանելու տեղի հայության շահերն, ասենք, Վաշինգտոնում կամ մեկ այլ կարևոր վայրում, դժվար է ասել:




Քոչարյանի զոհերը

Հա, թարգմանիչը հա էլ կա, բայց դու լինես քաղաքապետ ու 2 բառ չկարողանա՞ս խոսել քո կոլեգաների հետ:




Չնայած ինչի՞ եմ զարմանում․ հաշվի առնելով գլենդելահայության մեծ մասի մակարդակը, դաստիարակությունն ու մտավոր ունակությունները՝ կարծում եմ, որ սա է շատ իրենց:


Ամեն ժողովուրդ, ազգ, հասարակություն արժանի է այն իշխանությանն ու ղեկավարին, որն ունի: Հիմա Գլենդելն էլ սրան ա ընտրել՝ իրենց մտավոր ցենզին համահունչ:


Բարով վայելեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.antonyan.1401


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->