>

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը, որը վերաբերում է սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց։


Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝







Քոչարյանի զոհերը

Բնական գազի սպառման գծով 10 հազար 1 դրամից մինչեւ 30 հազար դրամ

Էլեկտրաէներեգիայի սպառման գծով 5 հազար 1 դրամից մինչեւ 10 հազար դրամ։


Աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրաէներեգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով։


Գումարը կփոխանցվի բնական գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառու հանդիսացող բնակիչներին՝ հետագա փոխանցման պայմանով։ Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բա-անորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում ձեւակերպվում է, որպես կանխավճար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը պետք է կազմակերպի միջոցառման իրականացումը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->