>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

 

սՈՂՈՄՈՆՅԱՆ վԻԿՏՈՐԻ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Եթե Ռոբերտ Քոչարյանը կալանքից չազատվի, կասկածի տակ կդրվեն հայ-ռուսական հարաբերությունները»:




Քոչարյանի զոհերը

Սա հայտարարել է հանցագործ ռոբիկ քոչարյանի գրասենյակի ղեկավար վիկտոր սողոմոնյանը:
Հասականալի է, որ դու, վիկտոր, ժամանակին Հայաստանի նախագահի աթոռը զավթած քոչարյանի մամուլի քարտուղարն էիր ու հիմա էլ նրա գրասենյակի պետը, ինչ-որ բաներ պիտի ձեռնարկես, պիտի ջանքեր թափես, որ արդարացնես քոչարյանից աշխատավարձ ստանալը:




Բայց այս աստիճանի՞, որ արդեն քեզ միջազգային հարաբերությունների տեսաբա՜ն ես կարծում, հայտարարություննե՜ր ես տարածում:

Հավանաբար դու նախորդ օրը Մոսկվա էիր գնացել՝ ձեռքիդ «Նամակ Ռուսաց թագավորին» գրությունը, հավանաբար հանդիպել ես ընկեր Պուտինի հետ, նրան հանձնել նամակը, որ ռոբիկի ձեռամբ գրվել է բանտախցում, և ընկեր Պուտինը, կարդալով այդ նամակը, քեզ ասել է.

«Հանգիստ վերադարձիր քո երկիր, վիկտոր, և, ինձանից արդեն երաշխավորված լինելով, ասա ձեր համախոհներին, որ քո շեֆի հետ մենք ընկերներ ենք, իսկ ընկերոջը պաշտպանել պետք է»:
…Այս քո ուղևորությունը, վիկտոր, համարենք, որ երազում ես տեսել, առավոտ վաղ արթնացել ու քո դարակազմիկ հայտարարությունն ես արել:

Լավ, ասենք թե շեֆիդ «իրավունքները» (10 տարի շարունակ Հայաստանում անմեղ մարդկանց իրավունքները ոտնահարողը դեռ իրավունքներ էլ ունի՞) պաշտպանելու համար ամեն հիմարություն կարող ես դուրս տալ, բայց այդ աստիճա՞ն, այդքան լկստվելո՞վ, այդքան հաբռգելո՞վ…


Տո այ ջայլամի պահվածքի վիկտոր, որ հայացքով շրջվել ես հայ-ռուսական հարաբերությունների ներկա ամուր կապերից, հո չի՞ նշանակում, թե դրանք չկան: Մի նեղություն քաշիր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների խրոնիկա՛ն նայիր:
Ջահել տղա ես, վիկտոր, բայց հիշողությունդ մի բան չի:

Թե չէ կարող էիր հիշել, թե թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը ինչ հիմնարար ճառով հանդես եկավ Ազգային ժողովում, որտեղ մեծ տեղ էր գրավում հայ-ռուսական հարաբերությունների հարցը: Այդ ժամանակ Ազգային ժողովում քո սիրելի հանրապետականներն էին, և Փաշինյանն էլ դեռ Վարչապետ չէր ընտրվել: Բայց նրա այդ զեկույցն այն մասին էր, թե ինչ քայլեր են նախատեսվում, եթե ինքն ընտրվի Վարչապետ: Ընտրվեց և իր այդ ելույթում արված հայտարարությունները կետ առ կետ իրագործեց, որոնցով ավելի ամրապնդվեցին հայ-ռուսական հարաբերությունները: Կապտեցի՞ր, վիկտոր…


Այն էլ ինչպե՜ս:
Հիմա դու այդ ո՞վ եղար, վիկտոր, որ քեզ թույլ ես տալիս հայտարարել հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ դնելու մասին, եթե քո հովանավորյալ ռոբիկ քոչարյանը շարունակի կալանքի տակ մնալ:

Իհա՛րկե ռոբիկը պիտի մնա կալանքի տակ, որովհետև անչափելի են նրա կատարած հանցագործությունները, որոնք միայն մարտիմեկյան գործի քննությամբ նախատեսված այն 80 հատորների մեջ չեն: Շարունակե՞մ, վիկտոր, այդ հատորներից դուս եղած փաստերը քեզ հրամցնելով: Դու դրանք ինձանից լավ գիտես, պարզապես դու էլ, ռոբիկի պաշտպաններն էլ սևեռված եք մի բանի վրա՝ կալանքից ազատել ռոբիկին՝ ամեն զարտուղի ճանապարհներ ընտրելով: Անգամ եթե կալանքից ազատվի (Աստված ոչ անի) իր վրայից հո չե՞ն վերանալու մեղադրանքները: Բայց նրան ոչ մի պարագայում չի կարելի ազատության մեջ թողնել, որովհետև այն, ինչ անում է ռոբիկը բանտախցից, պատկերացնել կարելի է, թե ինչերի՜ է ընդունակ ազատության մեջ:

ռոբիկին կալանքից ազատե՞լ եք ուզում, ձեր այդ տխրահռչակ փաստաբան կոչվածներին ասա, թող չխանգարեն դատական բուն գործընթացը սկսելուն: Արդա՞ր է քոչարյան ռոբիկը, ապացուցե՛ք դատարանում:
Չէ՜, վիկտոր, դու էլ, քոչարյան ռոբիկն էլ, էն գունափոխված պաշտպաններն էլ վախենում, շա՜տ եք վախենում ռոբիկին վերագրված արդարացի մեղադրանքներից, և այդ վախի արդյունքն է, որ մեկ-մեկ մամուլի ասուլիներ եք անում, ձեր գնած լրատվամիջոցներով թեման շեղող տեղեկություններ եք տարածում…

Դո՛ւ, վիկտոր, ինքդ քեզ մեկ անգամ գոնե հաշիվ տուր, թե ինչ նողկալի վարմունք եք դրսևորում անգամ այս օրերին, երբ երկիրը տառապում է կորոնավիրուս կոչված այդ ախտի ձեռքին: Չէ՜, դուք ուրիշ կտավի մարդիկ եք, ու երկրի վիճակը ձեզ չէր հետաքրքրում և՛ այն ժամանակ, երբ ռոբիկի տիրապետության տակ երկիրը տնքում էր ցավից, չի հետաքրքրում նաև հիմա, երբ երկիրը տնքում է արդեն միջազգային տարածում գտած աղետից:

Քո քոչարյանն էլ, այս աղետն էլ,. վիկտոր, նույն վարակն են, որից մեկը բանտում է և այնտեղ էլ մնալու է, մյուսն էլ՝ կորոնավիրուսը, վաղ թե ուշ հաղթահարվելու է: Սա՝ հաստատ: Այն ժամանակ արդեն, վիկտոր, այս կառավարությունը, այս հրաշալի ժողովուրդը, որ պատվով են դուրս գալու այդ ճգնաժամից, կրկնակի զայրույթով են վերաբերվելու քո տիրոջ և նրա կամակատարների նկատմամբ: Սա էլ՝ հաստատ: Դե հիմա, վիկտոր տղա, որքան կուզես քո փուչ հայտարարություններով հանդես եկ, դրանք, (Եղիշե Չարենցը դիպուկ է ասել) «…ինչպես Արարատին նետված մի քար»:
Ոտքերդ, վիկտոր, վերմակիդ լայեղ երկարացրու,-սա՛ էլ՝ մեր տատերի խոսքը քեզ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Քո քոչարյանն էլ, այս աղետն էլ,. վիկտոր, նույն վարակն են, որից մեկը բանտում է… появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->