>

Օրեր առաջ համացանցը ցնցեց մի տեղեկություն, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցները, ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակիցները մուտք էին գործել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ ժամեր շարունակ քննչական գործողություններ էին կատարել:

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանն ու նրա ենթակաները տների, բնակարանների ու ավտոմեքենաների գողությունների մասով համագործակցել և գործարքներ են կատարել մի քանի անգամ դատապարտված «Թլոշ Հայկո» մականվամբ հայտնի անձի հետ, ով հայտնի է որպես գողություն կատարող անձանց պարագլուխ և հրահանգիչ:




Քոչարյանի զոհերը

Վերջիններիս միջև ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում կատարվել են մի շարք գողություններ, որոնք ոստիկանապետի կողմից չեն բացահայտվել, իսկ գողոնը բաժանվել է կողմերի միջև:




Նշենք, որ այսօր արդեն «Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը և ևս մեկ անձ կալանավորվել են: Որոշ մանրամասներ են նաև հայտնի դարձել:


Մասնավորապես, Դավիթաշենի բաժնի աշխատակիցները վերջերս մի անձի են բերման ենթարկում` գողություն կատարելու կասկածանքով:

Եվ ահա իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ենթադրյալ գողություն կատարած անձը ոստիկաններին պատմել է, որ գողությունը ինքն է կատարել, անգամ տանում է, ցույց է տալիս դեպքի վայրը և պատմում դեպքի մանրամասները, թե ինչը որտեղից է վերցրել:

Ասել է թե` տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ահա այստեղից էլ առաջացել է Դավիթաշենի ոստիկանապետին կալանավորելու անհրաժեշտությունը:


Բանն այն է, որ Դավիթաշենի ոստիկանության կողմից բացահայտված և վերադասին զեկուցված ենթադրյալ գողության դեպքը սարքած գործ է և գողություն կատարողը սուտ ցուցմունք է տվել ու ոստիկաններն էլ կասկածելի հանգամանքներում այն հալած յուղի պես ընդունել են:

ՀՀ ԱԱԾ-ն էլ գաղտնալսումների միջոցով կարողացել է իրականությունը ջրի երես հանել և զինված փաստերով ապրիլի 9-ին մտել է ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել այդ առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Сообщение Դավիթաշենի ոստիկանապետն ու «Թլոշ Հայկո»-ն գործարքներ են կնքել. գողոնը կիսել են․ Ուշագրավ մանրամասներ (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->