>

Այսօր վաղ առավոտյան բոթ է ստացվել Հունաստանից․ 79 տարեկանում մահացել է ազատամարտիկ Ռազմիկ Մուրադյանը: Արևմտյան Հայաստանի Շատախից սերող հայրենասեր տղան մասնակցել է արցախյան հերոսամարտին։ Նրա տանը՝ Աշտարակում նախագծվում էին ձեռնաշեն զենքերը, սպարապետ Վազգեն Սարգսյանը հանդիպում էր կազմակերպիչների հետ։ Նրա ավանդն անչափ մեծ է հաղթանակի գործում։




Քոչարյանի զոհերը

Զինվորական լինելուն զուգահեռ՝ Ռազմիկը զբաղվում էր իր կյանքի մասնագիտությամբ՝ գեղանկարչությամբ։ Իր գործերով նա հայտնի է նկարիչների շրջանակում։





Չնայած Աթենքում էր ապրում, անչափ կարոտում էր հայրենիքը, որն էրկիր էր անվանում։ Վերջերս էլ ցանկանում էր գալ Հայաստան, բայց կորոնավիրուսյան ախտի տարածումը խանգարեց նրան վերջին անգամ տեսնել հայրենիքը։


Մուրադյանն ամուսնացած էր Մանիկ Այվազյանի հետ, ուներ երկու որդի՝ Արամ և Արմեն։ Խորին ցավակցություններն ենք հայտնում մեծ հայի, ազատամարտիկի ընտանիքին ու հարազատներին։ Նրա ավանդը մեծ է մեր հայրենիքի հաղթանակած խաղաղության գործում։

Сообщение Մահացել է ազատամարտիկ Ռազմիկ Մուրադյանը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->