>

Ստյոպա Սաֆարյանի գրառումը.


«Քիչ առաջ՝ տանից Գայի արձան իջնելու ճանապարհին.







Քոչարյանի զոհերը

Խանութներից մեկի պատի տակ մայթից բավական մոտ կանգնած երկու տատիկներ զրուցում են: Մեկը մյուսին ասում է՝ գնա միտինգի ու քվերակիր Կարեն Կարապետյանի օգտին: Հավանաբար ի նկատի ունի Կարապետյանի օգտին վանկարկելը:


Մտածում էի, թե Կարեն Կարապետայնի թիմում արդեն խոհեմացած կլինեն ու համակերպվել են իշխանությունը անցնցում հանձնելու մտքի հետ: Բայց դատելով Նիկոլի դիպլոմի հետ կապված քննարկումներից, #ԹողեքԵսԸնտրեմ հեշթեգից ու այսպիսի զրույցներից, կարծես թե Կարեն Կարապետյանն իր խմբով դեռ դիմադրում է: Արմեն Գևորգյանը հավանաբար հենց դրա համար է Մոսկվա մեկնել ինստրուկտաժ ստանալու:


Տղերք, անիմաստ է: Ոչ միայն բնության, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքում լիքը-լիքը բաներ անշրջելի են: Մի քիչ ֆիզիկա կարդացեք»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->