>

«Յուքոմ» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը: Այս մասին Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները:

Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Կոլումբիայի համալսարանում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում։




Քոչարյանի զոհերը

Նաև դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ում տեղի ունեցած սկանդալից հետո ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, ազատման դիմում է գրել:




Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն էր հայտնել նաև «Յուքոմի» 843 աշխատակից: Այնուհետ Factor.am-ը, հղում անելով ընկերության իր հավաստի աղբյուրներին, տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին «Յուքոմի» սեփականատերերն ընդլայնված նիստ են արել և որոշել, թե ով է լինելու նոր տնօրենը:

 


Մեր այս տեղեկությունը հաստատվեց ապրիլի 14-ին «Յուքոմի» բաժնետերերի խորհրդակցությունից հետո ընկերության կառավարման խորհուրդի կողմից տարածված հայտարարությամբ:

Այս նիստից հետո Հայկ Եսայանը հայտարարեց, որ նախ 22, ապա՝ 34 միլիարդ դրամով ցանկանում է գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնետոմսերը: Ընկերության սեփականատերերը այս առաջարկին չեն արձագանքել, ավելին՝ նոր տնօրեն են նշանակել: Առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի նոր տնօրենի անունը:

Ի դեպ, նա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է: Հավելենք, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը,


նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսը, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին,

մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։ Նարեկ Կիրակոսյան

Տեքստի լուսանկարը՝ banks.am-ի

Сообщение Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը. ֆոտո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->