>

Ալիեւի նախաձեռնությամբ ապրիլի 10-ին տեղի կունենա Թյուրքալեզու պետությունների տեսավեհաժողով: Այդ մասին հայտնել է պաշտոնական Բաքուն: Ըստ հաղորդագրության, տեսավեհաժողովը քննարկելու է կորոնավիրուսի դեմ պայքարը:

Իրավիճակը հետաքրքիր է: Ալիեւը փաստացի կազմակերպում է կոլեկտիվ պատասխան ՌԴ նախագահի ելույթին: Այդ ելույթում հնչած միտքը՝ կորոնավիրուսին հաղթելու մասին, անհանգստացրել է Բաքվին:




Քոչարյանի զոհերը

Բաքվի քարոզչամիջոցները արձանագրել էին, որ Պուտինը վարակի հետ էր համեմատել թյուրքալեզու ժողովուրդներին, որ միջնադարում ասպատակել էին Ռուսաստանը. «Մենք հաղթել ենք պոլովցիներին, մենք հաղթել ենք պեչենեգներին, կհաղթենք նաեւ այս վարակը՝ կորոնավիրուսին», հայտարարել էր Պուտինը: Պոլովցիները օղուզներն են, որոնք դիտվում են ներկայիս ադրբեջանցիների նախնի:




Բաքուն ուշադրություն էր դարձրել հանգամանքին, որ ՌԴ նախագահը փաստորեն վիրավորում եւ վարակի հետ է համեմատում թյուրքալեզու ժողովուրդներին, ընդ որում նրանց, որոնք այսօր գոյություն չունեն եւ չեն կարող պատասխանել:

Իր հերթին, Պուտինի հայտարարությունը թերեւս անուղղակի պատասխան էր Էրդողանին, որի խորհրդականը սպառնացել էր Ռուսաստանը քանդել ներսից՝ 25 միլիոն մահմեդականների օգնությամբ: Ռուսաստանի նախագահն անկասկած առանց Էրդողանի ակնարկի էլ պատկերացնում է Ռուսաստանի համար այդ ահռելի խնդիրը:


Ավելին, կորոնավիրուսը գործնականում բացել է ադ խնդիրը ուղիղ ձեւով: Ի դեպ, հատկանշական է, որ Պուտինն այդ մասին ասել էր մարզերի ղեկավարների հետ տեսաքննարկման ժամանակ, իսկ տեսաքննարկման առիթը եղել էր Չեչիայի նախագահի եւ ՌԴ վարչապետ Միշուստինի միջեւ բախումը: Կադիրովը փակել էր Չեչնիայի սահմանը քաղաքացիների ելումուտի համար, իսկ ՄԻշուստինը հայտարարել էր, որ ռեգիոնալ ղեկավարները չպետք է շփոթեն եւ իրենց վրա վերցնեն դաշնային կառավարության իրավասություն:


ՌԴ նախագահը բավական արագ արձագանքել է զգայուն խնդրին, հատկապես նկատի ունենալով այն, որ «վատ օրինակը վարակիչ» կարող է լինել այլ ռեգիոնների համար: Եվ ահա այդ տեսաքննարկմանը ՌԴ նախագահը թյուրքալեզու պոլովցիներին ու պեչենեգներին համեմատել էր վարակի հետ:

Իրավիճակն արտացոլում է Ռուսաստանի համար քաղաքական, քաղաքակրթական, ժողովրդագրական լրջագույն դիմակայության մասին, որտեղ Ռուսաստանը փաստացի պարտություն է կրում, որը դեռեւս աղետի չի վերածվում միայն Հայաստանի ինքնիշխանության շնորհիվ: Այն ինքնիշխանության, որի հանդեպ գրոհները կազմակերպվում են նաեւ Ռուսաստանից, ինչը թյուրքալեզուների հաղթանակի վառ դրսեւորումն է:

Աղբյուր՝ Լրագիր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->