>

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան:

Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երեւան, շան կեր գնելու:




Քոչարյանի զոհերը

Ոստիկաններից մեկը զարմացել է՝ ինչ է, Էջմիածնում շան կեր չկա՞:




Գեներալի դուստրն էլ պատասխանել է՝ իմ շունն Էջմիածնի կերը չի ուտում:

Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երեւան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին:

Թե դուստրերից որն է եղել՝ Այծեմնիկը, Արփենիկը, թե դատավոր Նաիրա Գրիգորյանը, լուրը մեզ փոխանցող քաղաքացին չգիտեր: «Դժվար դատավորը եղած լինի:


Բայց կարամ ասեմ, որ ավտոն ջիպ էր»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանի մամուլի հետ կապն ապահովող, ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանն էլ չգիտեր, թե եղե՞լ է արդյոք նման միջադեպ:


«Պարոն Գրիգորյանը երեք աղջիկ ունի, բոլորն էլ շատ շներ ունեն, կփորձեմ պարզել»,- ասաց նա: Հետո էլ ասաց՝ չկարողացա պարզել:

Ոստիկանության հասարակության եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հազարավոր մարդիկ են գնում-գալիս Էջմիածնի ճանապարհով. «Ի՞նչ իմանանք, ով ում աղջիկն ա, ով ում տեգոր կինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Աղբյուր

Сообщение «Իմ շունն Էջմիածնի կեր չի ուտում». Մանվելի դստերը կանգնեցրել են ոստիկանները. զավեշտալի դեպք появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->