>

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 1111-ի, ունենք առողջացման 297, մահվան՝ 16 դեպք, փաստացի բուժվողները 797-ն են, բացասական թեստեր՝ 9095


Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`







Քոչարյանի զոհերը

Մնացե՛ք տանը, Սահմանափակե՛ք շփումները, Հետևե՛ք անձնական հիգիենային, Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը, Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,


Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,


Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->