>

ֆեսբուքյան օգտատեր Դավիթ  Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ալբանացու բութ գործիքը․ Գարեգին Բ-ն մերժվեց երկրորդ անգամ․․․




Քոչարյանի զոհերը

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ամենայն Հայոց կաթողիկոս դարձած Գարեգին Բ-ի՝ Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարության վերաբերյալ հնչած գնահատականներին ավելացնելու բան կարծես թե չկա։




Կտրիճ Ներսիսյանը, նույն ինքը Գարեգին Բ-ն՝ նախկինների կողմից գործի դրված ապազգային օպերացիային ներգրավվեց բաց խաղաքարտերով։ Որպեսզի Գարեգին Բ-ի դերը մերժվածների շրջանակում ցայտուն լինի, հարկ եմ համարում հայացք նետել դեպի անցյալ և հիշատակել մի քանի նշանակալի դրվագ։ Ավելի ստույգ, փորձենք տենել Գարեգին Բ-ի հայտարարության քաղաքական հետագիծը։

Եվ այսպես, 2008 թվականի մարտի 1-ին արյունալի իրադարձությունների ժամանակ Գարեգին Բ-ն այցելել էր ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում դե ֆակտո հաղթած թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն, ըստ պաշտոնական հաղորդագրության երկրում ստեղծված ծանր իրավիճակը քննարկելու նպատակով։ Տեր-Պետրոսյանը մերժել էր Գարեգին, ինչը քոչարյանասերժական թիմը որակել էր որպես ապշեցուցիչ քայլ։


Արդեն մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանը մասնավորապես ասել էր, որ Գարեգին Բ-ն իրեն տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մոտ գնալու մտադրության մասին, երբ իրադարձությունները վտանգավոր փուլում են եղել: Քոչարյանը նշել էր նաև, որ կողջունի այդ քայլը, թեեւ թերահավատ է, որ դա արդյունքի կբերի:

Նույնիսկ Քոչարյանի խոսքերից ակնհայտ է, որ Գարեգին Բ-ն վտանգավոր փուլում Տեր-Պետրոսանի մոտ է այցելել այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի հետ խորհրդակցելուց հետո։ Իսկ եթե, ավելի պարզ խոսենք, Գարեգին Բ-ն Տեր-Պետրոսյանի առանձնատուն էր գործուղվել Քոչարյան Ռոբերտի հրահանգով, որի նպատակը՝ իր համար վտանգավոր իրավիճակից դուրս գալն էր։ Ուստի, Տեր-Պետրոսյանի կողմից Գարեգին-Բ մերժելը ոչ միայն տրամաբանական այլևս միանգամայն արդարացված որոշում էր։ Ըստ էության հայտնվելով ծանր իրավիճակում, Քոչարյանը գործի էր դրել դե յուրը չեզոք մի ֆիգուր, հույս ունենալով, որ իր պատկերացմամբ քողարկված կոմբինացիան կտա իր արդյունքը։

Վերադառնանք 2020 թվական։ Համավարակի շրջանում տաբեր միջազգային կառույցների կողմից հնչեցին ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանամ միջոցի հնարավոր փոփոխության վերաբերյալ հորդորներ։


Քոչարյանի փաստաբանները բնականաբար իրենց վստահորդին կալանքի տակ պահելը դարձրին կյանքի և մահվան հարց։ Գործընթացին զարկ տվեց նաև Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, ով երեկ հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կտրուկ կվատանան եթե գլխավոր ամբաստանյալի խափանման միջոցը չփոխվի։ Իրենց պատկերացմամբ, փառահեղ այս կոմբինացիայի եզրափակիչ ակորդը պետք է հնչեցներ Գարեգին Բ-ն, ով Սողոմոնյանի հայտարարությունից հետո հանդես եկավ ցնցող հորդորով։

Թե 2008-ին և թե 2020-ին Գարեգին Բ-ն մերժվեց։ Երկու դեպքում էլ Քոչարյանի պրիմիտիվ պլանը տապալվեց։ Երկու դեպքում էլ իրենց ալբանացի կոչած վոինի բութ գործիքը չաշխատեց։

Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ երկու դեպքերում էլ անհաջող կոմբինացիայում նկատվում է ռուսական երանգ։ Հետևությունները թողնում եմ ընթերցողիս։

Сообщение Ալբանացու բութ գործիքը․ Գարեգին Բ-ն մերժվեց երկրորդ անգամ․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->