>

Հիանալի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի մտքերին ծանոթանալով՝ կարելի է գտնել կյանքում ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ: Եվ այսպես՝

  • Ո՞վ է ասել, որ մարդն անպայման ընտանիք պետք է ունենա: Դա միֆ է, ոչ ավելին: Երջանիկ ամուրին ավելի լավ տեսք ունի, քան այն դժբախտ զույգը, ուր նրանցից յուրաքանչյուրը թե՛ առանձին է տանջվում, թե՛ միմյանց է տանջում:
  • Դուք անընդհատ ստանալու եք այն, ինչը քննադատում եք, ինչի դեմ պայքարում եք: Եվ այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք փոխել ձեր վերաբերմունքը ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց կամ երևույթների ու հանգամանքների նկատմամբ: Թույլ տվեք նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում, այլ ոչ այնպիսին, ինչպիսին որ դուք ուզում եք դրանք տեսնել, այսինքն՝ պետք է փոխվեք հենց դուք, այլ ոչ ուրիշները:
  • Եթե ձեր մեջ սեր է ծնվել ինչ-որ մարդու նկատմամբ, նա ձեզ ոչինչ պարտական չէ:







Քոչարյանի զոհերը
  • Զգա քեզ այսօր այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել վաղը:
  • Տղամարդը նեղանում է իր կնոջից, քանի որ մտածում էր, որ կինը կհասկանա, որ իրեն վաղը սպիտակ վերնաշապիկ է պետք լինելու: Կինն էլ իր հերթին քիթը կախում է, քանի որ կարծում էր՝ ամուսինը գլխի կընկնի իր համար ծաղիկներ գնել: Երեխան վիրավորվում է, երբ ծնողները չեն հասկանում, որ իրեն նոր կոնստրուկտոր է պետք, և այլն: Հասկանո՞ւմ եք՝ բանն ինչ է. այսինքն՝ սկզբում մենք մտածում ենք, թե ինչպես պետք է ուրիշներն իրենց պահեն, ապա համոզվում ենք, որ նրանք իրենց այդպես չեն պահում: Եվ նեղանում ենք դրա համար: Դա նորմալ է. գժանոցում ավելի վատ բաներ էլ են լինում:
  • Յուրաքանչյուր մարդ իր համար հորինում է իր թերությունների հավաքածուն, հետո տասնամյակներով տառապում դրա համար: Դե ինչ, զբաղմունք է:
  • Փոխել կարող ես միայն ինքդ քեզ, բայց դրա հետ ոչ ոք համաձայն չէ: Ավելի հարմար ու սովորական է քննադատել շրջապատողներին և մարտի նետվել նրանց կատարելագործելու համար:

  • Եթե ձեր հակառակորդը ձեզ հունից հանելու ելքը գտնում է, պետք է նրան շնորհակալ լինեք, քանի որ նա շոշափել է հենց այն արժեքը, որին դուք չափից դուրս մեծ նշանակություն եք տալիս, այդ պատճառով էլ ցանկացած վիճաբանություն լավ է: Փաստորեն, դա ձեր իդեալականացրած երևույթների կամ անձանց անվճար ախտորոշումն է, և ոչ միայն դա, այլ նաև բուժումը:
  • Ձեր սիրելիին հնարավորություն տվեք զբոսնելու առավելագույնս երկար վզկապով: Դա ամենաամուրն ու հուսալին է:
  • Եթե ձեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունների իմաստը փորձեք հասկանալ, ապա հնարավոր է՝ շատ արագ հայտնվեք հոգեբույժի ընդունարանում:
  • Մեր օրգանիզմը էմոցիոնալ թափոնների աղբաման չէ: Այն, ինչպես կարողանում է, յուրացնում ու պայքարում է դրանց դեմ, իսկ հետո հանձնվում է: Հիվանդությունն օրգանիզմի բողոքի յուրատեսակ ձև է այն բանի դեմ, որ դուք այն աղբաման եք սարքել:


  • Կյանքը չի կարող արդար ու անարդար լինել, քանի որ ամեն բան այնտեղ ունի իր պատճառներն ու հետևանքները:
  • Մեր ոգին պայմանավորվում է մեր կենցաղով: Առողջությունը գլխի մեջ է, այլ ոչ դեղատան:
  • Մեզ ոչ ձեռնտու ցանկացած իրավիճակ տվայտանքների մեջ ընկնելու առիթ չպիտի լինի, այլ սոսկ տեղի ունեցող իրադարձությունների պատճառների շուրջ մտորելու առիթ:
  • Բոլորին դուր գալն անլուծելի խնդիր է գոնե կենդանության օրոք:
  • «Մի մեղադրիր»-ը բոլորովին էլ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք այնպիսին, ինչպիսին այն մարդը, ով ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք դառնալ այնպիսին, ինչպիսին որ ուզում եք, բայց կարևոր է շատ չտառապել, եթե ինչ-որ բան չի համընկնում ձեր սպասումների հետ:


  • Սերը մի սուբստանցիա է, որի առկայության դեպքում բոլորովին էլ սարսափելի չէ սեփական եսասիրության վրայով քայլելը, այլ, ընդհակառակը, երբեմն նույնիսկ հաճելի է:
  • Կյանքը ընտանեկան զույգերին այնպես է միացնում իրար, որ նրանցից յուրաքանչյուրը քանդի այն արժեքները, որոնք մյուսի մոտ չափից շատ նշանակություն ունեն:
  • Սովորաբար մենք մոռանում ենք մեր հաջողությունների մասին ու կենտրոնանում ենք անհաջողությունների վրա: Դա սխալ է: Պետք է միշտ հիշել սեփական ձեռքբերումների մասին: Դրանք մեզ նոր հորիզոններ նվաճելու ուժ են տալիս:
  • Եթե ձեր պատուհանին փակցված են «Կյանքը պայքար է» կամ «Ես երբեք իմ միակին չեմ գտնի» ու նմանատիպ հոռետեսական այլ արտահայտություններ, ապա ձեզ համար, վստահաբար, սիրալիր կերպով կկազմակերպվի այն կյանքը, որի հայտն արդեն իսկ ներկայացրել եք:

Նյութի աղբյուր՝ 168.am

Сообщение «Ո՞վ է ասել, որ մարդն անպայման ընտանիք պետք է ունենա. դա միֆ է». հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->