>

Առաջիկա երկու տարիներին բնականոն կյանքին վերադառնալ, հավանաբար, չի ստացվի։ Այս կարծիքին է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։




Քոչարյանի զոհերը

Sputnik Արմենիայի թղթակիցը նախարարին հանդիպեց երևանյան հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ կարանտինային խիստ ռեժիմում ապրում է մեկուսացված քաղաքացիների մի մասը։ Թորոսյանը պատմեց, որ խոսել է բուժանձնակազմի հետ՝ տեղեկանալով մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Նրանք բոլորն իրենց լավ են զգում։ Նախարարի խոսքով՝ որպես կանոն, մեկուսացման առաջին օրերին լինում է, որ 5-10 քաղաքացի իրենց լավ չեն զգում, անմիջապես հոսպիտալացվում են ու հետազոտվում։ Մի մասի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվում։





«Այս ամբողջ ընթացքում մեկուսացված քաղաքացիներից 400-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե նրանք կարանտինում չլինեին, պատկերացրեք՝ այդ 400-ը քանի հոգու կարող էին վարակել»,- ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց՝ այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ համավարակը կնահանջի: Վիրուսը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Նախարարը կարծում է, որ հնարավոր է նվազեցնել տեմպը, եթե քաղաքացիներն ուշադիր լինեն և հետևեն անվտանգության կանոններին։

«Մենք պետք է զգոն լինենք հատկապես աշնանը, ձմռանն ու հաջորդ գարնանը, քանի որ հնարավոր է՝ նոր բռնկումներ լինեն»,- նշեց նա։


Նախարարը կոչ արեց մարդկանց պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և խուսափել ռիսկի խմբի քաղաքացիների հետ շփումներից։

Նա կարծում է, որ համաշխարհային այս մարտահրավերին պետք է ազգովին դիմագրավենք։

Թորոսյանն անկեղծացավ, որ վերջին շրջանում տանը հազվադեպ է լինում, մարտի սկզբից սկսած՝ օրական միջինը հինգ ժամ է քնել, իսկ ռեկորդային քունը 6 ժամ է եղել։


«Տղայիս արդեն տասը օր չեմ տեսել, որովհետև ծնողներիս մոտ եմ ուղարկել, որ հեռավար դասերն անեն. տանն ինքնուրույն չէր անում։ Ծնողներիս արդեն երկու շաբաթ է՝ չեմ տեսել։ Աղջկաս ամեն օր եմ տեսնում, բայց ուշ երեկոյան՝ քնելուց առաջ կամ վաղ առավոտյան, երբ նա դեռ քնած է»,- պատմեց ՀՀ առողջապահության նախարարը։

Сообщение Ուշադրություն. Արսեն Թորոսյանը կոչ է անում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->