>

Վաղը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստը:


ՀՀ մշակույթի նախարարության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Նադեժդա Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:








Քոչարյանի զոհերը

Անվանի երգչուհու` Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը` հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:


Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին 11:00-13:00՝ Արամ Խաչատրյան համերգասրահից: Նադեժդա Սարգսյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում` ամուսնու` քանդակագործ Դավիթ Բեջանյանի կողքին:



Ավելի վաղ հայտնել էինք, որ, երեկ՝ հուլիսի 2-ին, Նաիրի ԲԿ-ում  ծանր հիվանդության պատճառով կյանքին հրաժեշտ է տվել անվանի երգչուհին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->