>

Սոնա Արշունեցի-ին իր ֆեսբուքյան էջում գրել է.

Խոստովանեմ,որ շատերս թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մեծ հիասթափություն ապրեցինք Արցախի կեղծված ընտրություններից և այստեղ ոչ թե Արայիկն է մեղավորը, այլ իրեն ձայնը ծախած մի ողջ հանրություն, ում համար 10000 դրամները իրենց երեխաների ապագայից գերագնահատեցին և 10-ը տարի իրենց թալանողին ձայն տվեցին, որ կրկին թալանվեն․․ՈՒզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայները չծախեցին, ազնիվ գտնվեցին և քավեարկեցին Վահան Բադասյանի օգտին․․․




Քոչարյանի զոհերը

ասել եմ ու կասեմ, կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխի, դեռ տաք են և ժամանակը ցույց կտա, ինչքանով իր խոստումներին տեր կկանգնի Արայիկը,,, Վստահ եմ, որ կգա այն ժամանակը, որ ժողովուրդը կզգա իր սխալը և կհամախմբվի Բադասյանի շուրջը․․․
Այս ընտրությունները ես շատ նմանեցրի մի պատմության հետ, որ հայրս էր հաճախ պատմում,,,
***





Երկու դրկից հարևաններ են լինում․ մեկը մեծ կարողության տեր, մյուսն իր քրկինքով ապրող հողագործ,,,մի օր հարուստի անասունները մտնում են աղքատի ցորենի արտը և մեծ ավերվածություն պատճառում․․․

աղքատը դիմում է դատարան,,, անցնում է ահագին ժամանակ, աղքատը մտածում է, որ գնա դատավորին տեսնի, մի անգամ էլ խնդրի, որ դատն իր օգտին լինի և այդ հարուստը փոխհատուցի իրեն հասցրած վնասի գինը,,, տանից դուրս գալուց մտածում է դատարկ ձեռքով չգնա․ մտնում է հավանոցը և ամենամեծ աքլորին բռնում, դնում թևատակին ու տանում,,, մտնում է դատավորի մոտ, խնդրում աղաչում, որ դատն իր օգտին լինի,և այդ Աքլորը ոտքերը կապած հանձնում է դատավորին,,, դատավորը խոստանում է, որ անպայման դատը աղքատի օգտին կլինի,,,


Աղքատը հանգիս գալիս է տուն և սպասում դատի օրվան,,, իսկ հարուստը, որն այնքան էլ փոխհատուցման մասին չի մտածում, այլ իր պատվի, որ պետք է պարտվի աղքատին, և գյուղով մեկ խայտառակ լինի, մտածում է, պատվի հարց է և շտապում է դատավորի մոտ,,, մի քսակ ոսկի հանում դնում է դատավորի սեղանին և ասում․ դատավորն ապրած կենա, իմ պատիվը ոսկուց թանկ է, այնպես որ դատն իմ օգտին պիտի կայանա,,


,դատավորը ոսկու քսակը տեսնելով, ասում է այդ ե՞րբ է եղել, որ հարուստը աղքատին պարտվի,,,
Դատի օրը և՛ հարուստը, և աղքատը ներկա են գտնվում դատին,,, դատավորը սկսում է իր ճառը․ աղքատը տեղից միջամտում է, հարուստը նույնպես․ դատավորը աղքատին սաստում է,-
-Ի՞նչ ես վիզդ աքլորի նման երկարացրել ու աքլորի նման կչկչում ես, հետո ձեռքով ցույց տալով հարուստին և ասում է․
-Չե՞ս տեսնում այս մարդն ինչքան հանգիստ է խոսում, բերանից ոսկի է թափվում,,,
Եվ այդպես դատավորն ի օգուտ հարուստի է վճիռ կայացնում, աղքատը գլխիկոր տուն է վերադառնում,,,
*****
Այս պատմությունը շատ եմ նամանեցնում Արցախի ընտրություններին,,, Արայիկը փեշով փող էր բաժանել, իսկ Բադասյանն ինչքան էլ նվիրյալ, խելացի ու ազնիվ, բայց փողի դեմ անզոր եղավ,,, Բադասյանին չընտրելով Արցախցին հենց ինքը տուժվեց, քանզի Բադասյանն իր թեկնածությունը դրել էր ոչ թե թալանելու համար, այլ իր ժողովրդին ծառայելու,,,,,,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Сообщение Ձայնը ծախած մի ողջ հանրություն, ում համար 10000 դրամները իրենց երեխաների ապագայից գերագնահատեցին և 10-ը տարի իրենց թալանողին ձայն տվեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->