>

Նորաշենում 2–3 օր առաջ թաղում է եղել, ահագին մարդ են հավաքվել, կարծում եմ՝ դրա համար են հիմա գյուղի ճանապարհը փակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը։


Նրա խոսքով՝ մահացածը 53 տարեկան տղամարդ է եղել, որն ինֆարկտից է մահացել։







Քոչարյանի զոհերը

«Ահագին մարդ են հավաքվել գյուղում։ Մահացողի տղան էլ Ռուսաստանից վերադարձել է, ջերմություն է ունեցել, կարանտինում է եղել, բայց թաղմանը շտապօգնության մեքենայով բերել են ու տարել։


Դե ժոողվուրդն էլ երեւի փաթաթվել են. այդպես։ Հետո էլ նախկին գյուղապետի օբյեկտում հոգեհաց են տվել, մոտ 100 հոգի մարդ է եղել, հիմնական պատճառը կարծում եմ դա է։ Հիմա անցակետեր են դրել ու գիշերը 12–ին գյուղը փակեն մի քանի օրով»։


Հիշեցնենք, որ  ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->