>

Ամուսնալուծված տղամարդը գրել է 20 խորհուրդ նրանց համար, ովքեր դեռ ամուսնացած են:  Համացանցում հայտնվել է վերջերս ամուսնալուծված Ջերալդ Ռոջերսի հուշատետրը, որտեղ նա անկեղծ խոսում է իր թույլ տված 20 սխալների մասին: Այժմ նա կարծում է՝ որքան էլ բարդ լինեն հարաբերություններն ընտանիքում, դրանք արժեն, որ իրենց համար պայքարեք:

1. Երբեք մի դադարեք հոգ տանել նրա մասին: Երբեք մի դադարեք ծանոթանալ: Իմ ամենամեծ սխալն այն էր, որ նրան ընդունում էի՝ որպես պարտավորություն: Թերևս, երբ նրան խնդրում էիք՝ ամուսնանալ ձեզ հետ, համոզված էիք, որ միշտ պայքարելու եք նրա սրտի համար, միշտ պաշտպանելու եք նրան: Բայց տարիների ընթացքում այդ խոստումները երևի մոռացվում են: Ձեր կինը ձեր կյանքի ամենակարևոր ու սուրբ գանձն է: Դուք ինքներդ եք ընտրել նրան ձեզ համար: Երբեք այդ մասին մի մոռացեք: Եվ երբեք մի ծուլացեք պահպանել ձեր սերը:

2. Պաշտպանեք ձեր սիրտը: Դուք պետք է պաշտպանեք ոչ միայն նրա սիրտը, այլև՝ ձերը: Պահպանեք այն ուրիշ կանանցից ամբողջապես: Սիրեք ձեզ ու մի ընկեք մանրուքների հետևից: Ոչ ոք չպետք է կառավարի ձեր սիրտը, բացի ձեր կնոջից: Իսկ նա, հակառակը, պետք է ձեր սրտի մեջ թափանցի առաջին իսկ ցանկության դեպքում:

3. Սիրահարվեք: Նորից, նորից ու նորից: Դուք միշտ փոխվում եք: Դուք արդեն նույն մարդը չեք, ով ամուսնացավ: Հինգ տարի անց դուք չեք լինի այն, ինչ այսօր եք: Փոփոխությունները մշտական են, դրա համար դուք պետք է գիտակցաբար ամեն օր  ընտրեք միմյանց հետ կյանքը: Պայքարեք, վաստակեք նրա սերն այնպես, ինչպես ձեր  ծանոթության առաջին շաբաթներին:




Քոչարյանի զոհերը

4. Նրա մեջ միշտ ամենալավը փնտրեք: Կենտրոնացրեք ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ սիրում եք նրան, այլ ոչ նրա վրա, որ նյարդայնանում եք նրա ներկայությունից: Միայն այդ դեպքում նրա հանդեպ ձեր սերը կշարունակի աճել: Կենտրոնացեք ձեր կյանքի այն պահերի վրա, երբ դուք ձեզ լիովին սիրված ու երջանիկ  մարդ էիք զգում: Չէ՞ որ դուք նրան հենց այնպես չեք որպես կին ընտրել:





5. Մի փորձեք փոխել նրան: Դա չէ ձեր հանձնարարությունը: Ձեր հանձնարարությունն ուղղակի նրան սիրելն է: Մի կոտրեք նրան ու մի փորձեք նրա անհատականությունը  ձեզ ենթարկել: Եվ այդ ժամանակ նա ինքը կփոխվի այնպիսի եղանակով, որ դուք նրան էլ ավելի կսիրեք:

6. Ձեր վրա վերցրեք ողջ պատասխանատվությունը: Ձեր էմոցիաների ամբողջ պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա: Ձեր անձնական երջանկությունը ձեր կնոջ հոգսը չէ: Նա չի կարող ձեզ երջանկացնել, եթե ինքներդ դա չցանկանաք: Դուք եք պատասխանատու նրա համար, որ ընտանիքի բոլոր անդամները լինեն երջանիկ: Եթե դուք կարողանաք դառնալ երջանիկ, երջանիկ կլինի նաև նա ու ձեր ամբողջ ընտանիքը:

7. Երբեք նրան մի մեղադրեք: Եթե դուք անտրամադիր եք կամ բարկանում եք ձեր կնոջ վրա, ապա դրանք միայն ձեր անձնական էմոցիաներն են ու ձեր ընտրությունը: Ձեր էմոցիաները ձեր պատասխանատվությունն են: Ձեր կինը պարտավոր չէ բուժել ձեր մանկական տրավմաները: Եթե պետք է՝ դադար տվեք, մենության մեջ մնացեք ու ինքնուրույն վերլուծեք ձեզ: Երբ որ կարգավորեք ձեր էմոցիոնալ դաշտը, միանգամից կզգաք, որ հարաբերություններն ընտանիքում կարգավորվում են:

8. Ձեր կնոջը պարզապես թույլ տվեք ապրել: Երբ նա վատ տրամադրություն ունի կամ շատ տխուր է, մի փորձեք միանգամից ամեն ինչ փոխել: Նրա դրական տրամադրությունը ձեր հոգսը չէ: Ուղղակի բացատրեք նրան, որ ժամանակ առ ժամանակ բարկանալը, չարանալն ու հուսահատվելը  նորմալ է: Կանայք այնպես են ստեղծված, որ աշխարհը շատ էմոցիոնալ են ընկալում, ու դրա հետ ոչինչ չես կարող անել: Բայց թող նա իմանա, որ միշտ կարող է հենվել ձեզ վրա:

9. Հիմար եղեք: Ձեզ շատ լուրջ մի դատեք: Ավելի լավ է՝ հաճախ ծիծաղեք և ստիպեք նրան ծիծաղել: Ծիծաղը հեշտացնում է կյանքը:


10. Թափանցեք նրա հոգին ամեն օր: Իմացեք, թե ինչն է իրականում ստիպում նրան սիրված ու պաշտպանված զգալ: Եթե պետք է՝ կազմեք այն տասը բաների ցուցակը, որոնք նրան կյանքից գոհունակ են դարձնում: Փորձեք ամեն օր նրան ստիպել իրեն թագուհի զգալ:

11. Ներկա եղեք: Ուշադիր եղեք նրա կյանքի հանդեպ: Եթե նա ինչ-որ բան է պատմում ձեզ, լսեք: Ամեն ինչ արեք, որ երեկոյան նրա հետ ԴԱՏԱՐԿ գլխով շփվեք: Նրան վերաբերվեք այնպես, ասես նա ձեր ամենաթանկ հաճախորդն է:

12. Ընդունեք նրա սեքսուալությունը: Սեքսին մի վերաբերվեք՝ որպես ուղղակի սթրեսից ազատվելու միջոցի: Սեքսը հնարավորություն է ձեզ համար՝ թափանցել նրա հոգու խորքերը: Թույլ տվեք ձեզ՝ լուծվել նրա քնքշության մեջ: Թող նա իմանա, որ կարող է վստահել ձեզ 100 տոկոսով՝ թե՛ անկողնում, թե՛ կյանքում:

13. Հիմար մի եղեք: Հիմար մի եղեք, բայց մի վախեցեք երբեմն այդպիսին լինել: Դուք սխալներ կանեք, նա սխալներ կանի, ձեր մեջ տղամարդկություն ունեցեք՝ ընդունել դա, որպեսզի ավելի մեծ սխալ թույլ չտաք: Դուք պարտավոր չեք կատարյալ լինել: Բայց դուք պետք է նրա առաջ հիմար երևաք օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:



14. Տվեք նրան անձնական տարածություն: Նրան ազատ ժամանակ տվեք: Թույլ տվեք հանդիպել ընկերուհիների հետ և ունենալ հոբբի: Հնարավորություն տվեք նրան՝ սնուցել հոգին էներգիայով: Նրան հանգստի հնարավորություն տվեք, քանի որ նա ունի հանգստի կարիք ձեզնից ոչ քիչ:

15. Եղեք խոցելի: Պատրաստ եղեք նրա հետ կիսվել ձեր վախերով ու զգացմունքներով: Ընդունեք ձեր սխալները: Ներողություն խնդրեք:

16. Լիովին անկեղծ եղեք նրա առաջ: Եթե ուզում եք, որ ձեր միջև վստահություն լինի, պատրաստ եղեք նրա հետ կիսվել այն գաղտնիքներով, որոնցով երբեք ոչ ոքի հետ չեք կիսվել: Դրա համար տղամարդկություն է պետք: Բայց այն բանից հետո, երբ դուք նրա առաջ ամբողջությամբ կբացեք ձեր սիրտը, ձեր միջև իսկական սեր կսկսվի: Դիմակ կրեք ինչքան հնարավոր է՝ երկար, բայց հանեք այն, երբ վերադառնում եք տուն:

17. Երբեք մի դադարեք միասին զարգանալ-աճել: Կանգնած ճահիճը մալարիայի օջախ է, իսկ արագահոս առուն միշտ թարմ է ու զով: Եթե դուք դադարեք աշխատել ձեր հարաբերությունների վրա, նրանք անխուսափելիորեն կհանգչեն: Գտեք ընդհանուր նպատակներ ու երազանքներ, կազմեք ընդհանուր պլաններ և միասին աշխատեք դրանց իրականացման համար:

18. Մի անհանգստացեք փողի մասին: Փողը ռեսուրս է, որը պետք է ղեկավարեք միասին՝ որպես ընդհանուր թիմ: Այն երբեք չի օգնում, եթե վախենում եք օգտագործել այն: Սովորեք վստահել ձեր զուգընկերոջը:

19. Մոռացեք: Ներեք արագ ու երբեք մի հիշեք հին դառնությունները: Կենտրոնացեք ապագայի  վրա և թույլ մի տվեք անցյալին խառնել ձեր պլանները: Թույլ մի տվեք ձեր հին պատմությանը ձեզ գերի վերցնել: Հիշեք հին սխալները, բայց միայն՝  նորից չգործելու համար:

20. Միշտ սերն ընտրեք: Վերջիվերջո, այս խորհուրդը կարող է միակը լինել: Օգտագործեք այն՝ որպես ձեր կյանքի հիմնական սկզբունք, որի շնորհիվ կարելի է փոխել ամեն ինչ: Եթե դուք ընտրեք սերը, ապա ոչինչ չի կարող վտանգել ձեր ամուսնությունը: Սերը միշտ կտանի ու կդիմանա: Ամուսնությունը «և երկար ու երջանիկ ապրեցին» չէ, այլ՝ աշխատանք է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->