>

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:




Քոչարյանի զոհերը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հ․ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած մի երիտասարդ տղայի:




Եվս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:

Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:


Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից, դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ:


Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

Сообщение Կրակոցներ՝ Երևանում. մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը՝ վիրավորվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->