>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի շնիկներն ու ոհմակը․․․ Նեմեց Ռուբոյի սենսացիոն հայտարարությունը




Քոչարյանի զոհերը

Կարկառուն ՀՀԿ-ական, ԱԺ-ի նախին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ նույն ինք Նեմեց Ռուբոն, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել, անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգի-ն Բ-ի՝ Մարտի 1- գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։




Այն որակելով ժողովրդի համար կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ, Հայրապետյանը մասնավորապես ասել էր․

«Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը»:


Այն, որ Նեմեց Ռուբոն՝ Գարեգին Բ-ի խայտառակ հայտարարությանը ծափահարողների առաջին շարքում է, ամենևելին էլ զարմանալի չէ։


Ավելին, միանգամայն սպասելի էր, որ տխրահռչակ տարրերը պետք է իրենց լեզվով ասած դոշ տան Գարեգին Բ-ի համար։ Այնուամենայնիվ, Հայրապետյանի հարուստ անցյալի մի քանի դրվագ վերհիշելու պարագայում, նրա հայտարարությունը ցնցող նույնիսկ սենսացիոն երանգ կստանա։

Մասնավորապես, 2012 թվականի սեպտեմբերին Ռուբեն Հայրապետյանը ծավալուն հարցազրույց էր տվել «Նուվել դ’Արմենի Մագազին» պարբերականին, որտեղ անդրադարձել էր նաև իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստարանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի աղմկահարույց սպանությանը և դրան հաջորդ բողոքի ակցիաներին։ Խոսելով իր տան մոտ ցույցեր անցկացնողների մասին Հայրապետյանը բառացի ասել էր․ «Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը։ Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը։ Նրանք ի՞նչ պիտի անեն։ Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության։ Ո՞ւմ համար պարզ չէ։ Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը։ Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել։ (ծ.լ., Գարեգին Չուգասզյանը և Հրանուշ Խառատյանը գլխավորում են « Վահե Ավետյան » հասարակական շարժման նախաձեռնող խումբը)։ Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք։ Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին։ …Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում։ Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն… Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է»։

Հայրապետյանի հայտարարությանն անմիջապես հետևել էր Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կոշտ պատասխանը․ «Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլ­դեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով» եւ նկատել, որ այդ շունը «երբեք դատարկ տեղը չի հաչում»: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։

Ու փաստորեն, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ցայտուն ապացույցն է նրա, որ նախկինների շրջանում ոհմակի և նախագահ կոչվածի միջև սահմանագիծը բավական նուրբ է։ Ռուբեն Հայրապետյանն այսօր միացել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար պայքարին, իսկ երեկ․․․։

Сообщение «Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլ­դեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով» եւ նկատել, որ այդ շունը «երբեք դատարկ տեղը չի հաչում» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->