>

Երեկ կրթության և գիտության նախարարությունը հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է՝ վերջին 2019-2020 թթ. երկորրդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվի էլեկտրոնային մատյանների մեջ և այն պետք է արվի մինչև ապրիլի 20-ը:




Քոչարյանի զոհերը

Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբկցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:




Նա նշեց, որ նախարարության այս հրամանից լուրջ խուճապ է առաջացել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները բարձրաձայնում են այն մասին, որ իրապես հնարավոր չէ դա այդ ժամանակում անել:

«Ես որպես կրթության ոլորտի մարդ, որ աշխատել եմ այդքան տարի, կարող եմ փաստել որ մեկ կամ երկու օրում հնարավոր չէ այդքան ծավալուն գործընթացը կամզակերպել:


Կապվեցի նախարարության հետ, որտեղից ասացին, որ սա ընդամենը մեկ օրվա գործ է և մեկ մարդու անելիք:

Պետք է նշեմ, որ դա այդպես չէ և եթե դուք չեք պատկերացնում, թե որքան ծանրաբեռնվածություն կա դպրոցներում, ապա կխնդրեմ ուղղակիորեն նման հրատապ առաջարկները տաս օր շուտ անեք»,- ընդգծեց պատգամավորը:


Նա շեշտեց, որ այսօր առանց այն էլ հեռավար կթրության արդյունքում բավական ծանրաբեռնված են ուսուցիչները, և պետք չէ մեկ անգամ ևս նրանց ծանրաբեռնել: «Ամենացավալին այն է, որ այս գործընթացը շղթայական խնդիրներ է առաջացնելու:

Նախարարության հրամանն արդեն պետք է կատարվի, կրթության վարչություն, վարչությունից ստիպելու են տնօրենին, տնօրենը ստիպելու է ուսուցչին և կարծես՝ մենք նորից մարդկանց մոտ վախի մթնոլորտ ենք ստեղծելու՝ կարճ ժամանակում մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով: Կխնդրեմ նմանատիպ պահանջներն առավել վաղ ներկայացրեք»,- եզրափակեց նա:

Сообщение Խուճապ՝ ամբողջ կրթական համակարգում. Ինչի է սպասվում առաջիկայում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->