>

Հնդկաստանում՝ Դելլիում, 72 ընտանիք մեկուսացվել է կորոնավիրուսյան ախտով վարակված պիցցայի առաքիչի պատճառով, հայտնում է Times of India-ն։ Առաքիչը, որի անունը չի նշվում, հիմա հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսյան ախտից։




Քոչարյանի զոհերը

Ապրիլի 14-ին նա թեստավորվել է և այն դրական է եղել՝ հաստատելով կորոնավիրուսյան վարակի առկայությունը նրա օրգանիզմում։ Հիմա մեկուսացվել են բոլոր մարդիկ, ովքեր շփվել են առաքիչի հետ, այդ թվում նրա 16 կոլեգաները, պատվիրատուները, բարեկամներն ու հարևանները։





Տեղի կառավարական մարմինների տեղեկացմամբ՝ վերոնշյալ սննդի ցանցի բոլոր աշխատակիցները պահպանել են սանիտարական նորմերը և աշխատանքային ժամերին քաղաքում երթևեկել միայն բժշկական դիմակներով։


Նրանք շեշտում են՝ պետք չէ խուճապի մատնվել, քանզի կարանտինն զգուշավորության ստանդարտ միջոց է․ այն չի հաստատում բոլոր շփված մարդկանց հիվանդանալու փաստը, սակայն կարող են լինել մարդիկ, ովքեր վարակված կլինեն առաքիչից, այդ պատճառով, անվտանգությունից ելնելով, բոլորը մեկուսացվել են՝ մինչ հանգամանքների պարզ դառնալը։

Сообщение 72 ընտանիք մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված պիցցայի առաքիչի պատճառով появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->