>

Անապահով ընտանիքները ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց


Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։







Քոչարյանի զոհերը

Նախարարը հայտնեց, որ ծրագրի շահառու են հանդիսանում 85.000 անապահով ընտանիքներ, որոնք 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ գրանցված են որպես ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող:

«Միանվագ աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝  իր նպաստի 50% -ի չափով: Այդ գումարի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝  ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար»,- ասաց նախարարը:


Նախարարի խոսքով` այդ գումարը փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը:


Եթե շահառուն ունի կուտակած պարտք, այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի պարտքի մարմանը, իսկ պարտքի բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

bavnews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->