>

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում սկսել են շոգերը։ Բնականաբար, ոչ բոլորն են հեշտությամբ տանում այս անսովոր եղանակը, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ օրգանիզմի վիճակը հնարավորինս թեթևացնելու համար։


Օրգանիզմն առողջ պահելու առաջին կարևոր պայմանը ջուրն է։ Օրական ըմպեք առնվազն 6-8 բաժակ ջուր։ Բանն այն է, որ ի տարբերություն ցուրտ եղանակի, ամռանն օրգանիզմին ավելի շատ ջուր է հարկավոր, որպեսզի կարողանա կարգավորել ներքին ջերմաստիճանն ու հովացնել մարմինը։








Քոչարյանի զոհերը

Image result for water drinking

Մթերքների ընտրությունը ևս պակաս կարևոր չէ։ Խուսափեք այնպիսի ուտելիքներ օգտագործելուց, որոնք չափազանց հարուստ են շաքարով, ճարպերով և մանրաթելերով, քանի որ դրանք միմիայն ավելի կբարձրացնել մարմնի ջերմաստիճանը։ Փոխարենը շատ մրգեր և բանջարեղեն կերեք, հատկապես նրանք, որոնք ջրով հարուստ են։ Օրինակ՝ ելակ, վարունգ, նեխուր, դդմիկ, հազարի տերևներ, սեխ, ձմերուկ և այլն։


Image result for strawberries



Բավականաչափ քնելն էլ պակաս կարևոր չէ։ Քնելուց որոշ ժամանակ առաջ խմեք ջուր։ Ոմանք երեկոյան խուսափում են հեղուկներ օգտագործելուց, որպեսզի գիշերը ստիպված չլինեն արթնանալու և զուգարան գնալու։ Բայց հիշեք, որ ծարավի զգացումը ևս կարող է ձեզ արթնացնել ու թույլ չտալ հանգիստ քնել։ Ուստի երբեք մի մոռացեք ջուր ըմպելու մասին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->