>

1889-ի ապրիլի 16-ին Լոնդոնում ծնվել է Չարլզ Չապլինը՝ մարդ, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից կինեմատոգրաֆն այն տեսքով, որով այն հիմա ճանաչելի է։ Չապլինն ամենագլխավոր արվեստագետներից մեկն է եղել այդ ոլորտում, նա այդ ժամանակաշրջանի բազում գլուխգործոցների հեղինակ է։




Քոչարյանի զոհերը

Թվում է՝ արվեստագետի կարիերան նրան ճակատագրով էր տրված․ Չարլին ծնվել է մյուզիք-հոլլի դերասանների ընտանիքում և արդեն 5 տարեկանում առաջին անգամ բեմ է դուրս եկել։ Բայց նրա ծնողներին ծանր հարված էր սպասվում․ հայրը մահացել է ալկոհոլիզմից, իսկ մայրը խելագառվել է։





Չարլին մանուկ հասակից ստիպված է եղել իր տաղանդով վաստակել օրվա հացի գումար։ Թատերախմբի հյուրախաղերի ժամանակ, որտեղ Չարլին աշխատանքի էր տեղավորվել, նրան նկատել է կինոպրոդյուսր Մաք Սենեթը և հրավիրել իր ստուդիա՝ աշխատանքի։ Այդպես Չարլին հայտնվել է կինոաշխարհում։


16 տարի անց նա ձեռքերում էր պահում կինոարվեստի ամենապատվավոր մրցանակը՝ «Օսկարը», ևս 43 տարի անց՝ երկրորդ «Օսկարը»։ Նրա ներդրումը կինոարվեստի մեջ մեկ անգամ չէ արժանացել գովասանքի՝ հասարակ հանդիսատեսից մինչև հարգարժան փորձագետների կողմից։ Կինոաշխարհի համար Չարլի Չապլինն ընդմիշտ կմնա կենդանի լեգենդ։

Сообщение Այսօր տխուր ծաղրածու Չարլի Չապլինի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->