>

Երգիչ, երգահան Հայկոն եւ երգչուհի Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են։




Քոչարյանի զոհերը

Երգչուհին տեղեկությունը հաստատել է Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի:




Նշենք, որ երգչուհին մեկուսացված է։ Երգչուհին այդ մասին հայտնել էր Instagram-ի Stories բաժնում. «Երեւան, դիմավորիր մեր հայկական չվերթը»։ Կադրերում երեւում էր, որ երգչուհին հատուկ հագուստ էր կրել եւ դիմակ։

Հիշեցնենք, որ Հայկ Բարիսի Հակոբյանը (օգոստոսի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ է  և երգահան։ Գրել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքը, որի համար արժանացել է մրցանակի։


Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։


Աղբյուր

Сообщение Հայկոն և Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->