>

Գեղարքունիքում գրանցվեց կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը։ Այդ մասին այսօր հայտնել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացրել։


«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպքն է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար»։







Քոչարյանի զոհերը

Սակայն նշենք, որ այս առումով վիճակն այժմ կրիտիկական է, քանի որ կորոնավիրուսով վարակված անձը Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժիշկներից է:


Այսինքն, տվյալ անձի շփման շրջանակը բավական մեծ է, քանի որ ArmLur.am-ի տեղեկություններով, այս օրերին նա աշխատանքի բերումով շատ մարդկանց հետ է շփվել՝ թե՛ այցելուների, թե՛ ընտանիքի անդամների, թե՛ պոլիկլինիկայի աշխատակազմի։

Ընդ որում, նա մի քանի օր վատառողջ է եղել, սակայն այդպես աշխատանքի է գնացել։ Մենք տեղեկացանք, որ արդեն մեկուսացումներ արվել են՝ հիմնականում իր հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցների շրջանում, սակայն այժմ փորձում են հասկանալ շփման շրջանակը, որպեսզի նոր մեկուսացումներ արվեն։


Այժմ պոլիկլինիկայի աշխատանքները շարունակվում են, սակայն սա էլ է ռիսկային, եւ այժմ այդ առումով ևս քննարկումներ են ընթանում։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->