>

Համացանցում տարածվել է մի հուզիչ ու գեղեցիկ լուսանկար, որը տարածել է կարանտինային գործընթացի կազմակերպիչներից մեկը՝ Նարեկ Վանեսյանը: Նա լուսանակրին կցել է լուսանկարի հետաքրքիր պատմությունը:




Քոչարյանի զոհերը

Վանեսյանի կցած տեղեկությունից իմանում ենք, որ լուսանկարում վրացահայ բժիշկ Ջորջ Կանտարիան է, ով նոր է ամուսնացել բուժքույր Տաթև Կանտարիայի հետ: Նրանց մեղրամսի ժամանակահատվածը համընկել է աշխարհի համար ճակատագրական վիրուսային իրավիճակի հետ:




Նրանք երկուսն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բուժաշխատողներ են, ովքեր իրենց մեղրամսի ժամանակահատվածը նվիրել են կամավորական աշխատանքին, որպեսզի օգնեն վիրուսակիր քաղաքացիներին՝ վիրուսը հեշտությամբ հաղթահարելու համար:


Նարեկ Վանեսյանը զույգին հանդիպել է հերթական ստուգիչ շրջայցի ժամանակ: Նրանք ներկայումս գտնվում են «Նաիրի» հյուրանոցում՝ COVID-19 դրական ախտորոշում ստացած քաղաքացիների մեկուսացման վայրում:


Ուշարժան է այն հանգամանքը, որ Ջորջի և Տաթևի օրինակը գեղեցիկ է, սակայն բացառիկն ու միակը չէ. նրանց նման բազմաթիվ այլ բուժաշխատողներ ունենք, ովքեր հիմա անձնվիարաբար ծառայում են իրենց մասնագիտական ոլորտին անխափան աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար:

Сообщение Մեղրամիսը կարանտինում. մի լուսանկարի հուզիչ պատմություն появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->