>

Հնդկաստանում ընդունված է ամեն անգամ ճաշից և ընթրիքից հետո ծամել սամիթի սերմեր։ Քանի, որ նրանք պարունակում են շատ օգտակար հանքանյութեր՝ եթերային յուղ, ճարպային թթուներ, սպիտակուց և այլն։




Քոչարյանի զոհերը

Այս սերմերի միզամուղ հատկությունն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկն ու ազատվել այտուցվածությունից։ Սամիթի սերմերը լավացնում են մարսողությունը, արագացնում նյութափոխությունը,որի հետևանքով այրվում են ավելորդ ճարպերը,ինչն էլ իր հերթին օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը և օրգանիզմն ավելի զգայուն դարձնել ինսուլինի հանդեպ։




Դրա հետևանքով կարողանում են նվազեցնել շաքարի բարձր մակարդակն արյան մեջ։

Անհրաժեշտ է աղալ սամիթի սերմերը և 1թ․գդալ սերմը թրմել 200գր․ եռացրած ջրով։ Այն թողնել 10 րոպե։ Ստացված ըմպելիքը խմել օրական 2 անգամ դատարկ ստամոքսին։


Մարսողությունը կարգավորելու և փորկապությունից ազատվելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում մի քանի անգամ ծամել սերմերը։

Որպեսզի կարգավորել  արյան բարձր ճնշումը անհրաժեշտ է օրական մի քանի  լավ ծամել սամիթի սերմերը։, Այն թեթևացնում է սրտի մկանների վրա բեռը, որի շնորհիվ էլ հաջողվում է կարգավորել արյան ճնշումը։


Սերմերով կարելի է պատրաստել դեմքը մաքրող միջոց, որի շնորհիվ դեմքի մաշկն ավելի թարմ տեսք կունենա։

1թ․գ․ լցնել թերմոսի մեջ, վրան լցնել 0,5լ եռացրած ջուր։ Թողնել մի քանի ժամ, այնուհետև քամել և պահել սառնարանում։ Ստացված թուրմը բամբակե բարձիկով քսել դեմքին, թողնել 15րոպե և լվացվել։

 

Сообщение Ազատվեք արյան մեջ շաքարի բարձր մակարդակից, բարձր ճնշումից և մի շարք այլ խնդիրներից ընդհամենը 1 բաղադրիչի օգնությամբ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->