>

Համազասպ Գալստյան-ը գրում է՝

«Զարմանալի տրանսֆորմացիաների ենք ականատես լինում։




Քոչարյանի զոհերը

Այսօր Դուք քաղաքակրթություն, եղբայրություն, ազնվություն, կարգապահություն եք քարոզում հարթակից 50 հազարին, իսկ երեկ միլիոններին հեռուստացույցով Ձեր զազրելի դերերով տվել եք բոլորովին այլ քարոզ։




Հարգելիներս, այդ պատանիների ու տղաների այսօրվա անդուր վարքի ակունքը փնտրեք նաև Ձեր մարմնավորած կարպարների մեջ, որոնցով Դուք մատաղ սերունդ եք «կրթել» ու տձևացրել։ Մի քիչ վերլուծեք թե ինչ եք արել ու ինչ եք անում գումար վաստակելու ազնիվ մղումով։

Ձեր կերպարներն ընդօրինակողներն են այսօր անպատիժ վխտում Քաղաքում և դրա մեղքի բաժինը նաև Ձերն է, հետևաբար բարի եղեք, վերցրեք ու պահեք Ձեր դյուրազգաց ուսերին այդ բեռը և ամեն ինչ մի բարդեք ուրիշների վրա։
Այլապես ազնիվ ու արդար չի։


Էնպես որ, մի դատեք, որ չդատվեք։


Հարգանքով ու սիրով, բայց Ձեր արածին ոչ համերաշխ՝ Համազասպ Գալստյան

Երևան. 26.04.2018 թվական։ Միտինգից մի ժամ առաջ։»

Հեղինակ՝ Համազասպ Գալստյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->