>

«Սիրելի՛ իշխանություններ, տեսնում եք՝ վերջին օրերին քաղաքում համարյա սովորական երթևեկություն է, մարդկանց համարյա սովորական շարժ (բացի հանրային տրանսպորտից):

Սա կարող է ի չիք դարձնել համաճարակը կառավարելի պահելու ջանքերը:

Հետո, եթե, Աստված չանի, լինեն տասնյակ հազարավոր վարակվածներ ու հազարավոր զոհեր, գիտե՞ք՝ մարդիկ չե՛ն ասելու. «Դե, մենք անկարգապահ էինք», այլ ասելու են. «Իշխանությունները չե՛ն ապահովել ընդունված սահմանափակումների պատշաճ կիրառությունը»:




Քոչարյանի զոհերը




Եվ, լայն իմասով, չեն սխալվելու: Որովհետև իր իսկ սահմանած պահանջների կատարումն ապահովելը հենց իշխանությա՛ն պարտականությունն է:

Եթե այսպիսի կարևոր հարցում շատ բան թողնվում է քաղաքացիների բարձր պատասխանատվությանը և քաղաքացիական գիտակցությանը, ապա իշխանությունը, թույլ տվեք ասել, շատ վտանգավոր սխալ է գործում:


Եթե մի մասը նստած է տանը, պահպանում է կարանտինի պահանջները, փորձում է հնարավորինս նվազեցնել իր և իր խոցելի հարազատների վարակվելու ռիսկը, իսկ մյուս մասը՝ ոչ, ապա առաջինների ջանքերն էլ են իզուր այսպիսի իրավիճակում:

Իզուր են, քանի որ վաղը-մյուս օրը, ասենք՝ խանութներում կամ տրանսպորտում, մենք էլ հանգիստ վարակվելու ենք մեր այն համաքաղաքացիներից, որոնք չեն պահպանում սահմանված պահանջները:


Ու այդպես ակամայից մեծացնելու ենք առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը, դժվարացնելու ենք հիվանդներին պատշաճ բուժօգնության օպերատիվ տրամադրումը, և վտանգելու ենք թե մեր, թե ուրիշների կյանքը:

Եկեք պարտադրեք, հա՞, ձեր իսկ սահմանած կանոնների պահպանումը բոլորի կողմից: Հնարավո՞ր է, թե ոչ»:

աղբյուր

Сообщение Հետո, եթե, Աստված չանի, լինեն տասնյակ հազարավոր վարակվածներ ու հազարավոր զոհեր, գիտե՞ք՝ մարդիկ չե՛ն ասելու. «Դե, մենք անկարգապահ էինք» появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->