>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբւքյան էջում գրել է.

Ինքնիշխան Հայաստանի հաղթանակը․ Մեր պատասխանը Ռուսաստանին և Ադրբեջանին․․․




Քոչարյանի զոհերը

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանն ազատ արձակվեց կալանքից։ Մասնավորապես, ՀՀ Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ Լազարյանի ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել։ Մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել։




Միսակ Լազարանը հետախուզվում է ՌԴ-ի կողմից ադրբեջանցու սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011թ․։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվել էր այս տարի 2020 թ. և 40 օրյա ազատազրկման ենթարկվել։ Ապրիլի 2-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան 40 օր կալանքը երկարաձգելու համար, և նրան պետք է արտահանձնեին Ռուսաստանին։


Բնական է, որ Լազարյանին ձերբակալելու փաստը մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։ Մեր հայրենակցին Ռուսաստանին արտահանձնելը կնշանակեր ընկրկել գերտերության առաջ։ Լազարյանին արտահանձնելը կնշանակեր ոգևորության ալիք բարձրացնել Ադրբեջանում, որտեղ արդեն իսկ հիստերիա է սկսվել ՀՀ դատախազության որոշումից հետո։

Միասկ Լազարյանին ազատ արձակելով ինքինշխան Հայաստանը համարժեք պատասխան տվեց թե Ռուսաստանին և թե Ադրբեջանին անցյալում մեր դեմ գործած ստոր քայլերի համար։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն Ռուսաստանը հրաժարվեց Հայաստանին արտահանձնել պետական հանցագործությունների մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյաներին ի դեմս Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի։ Վերջինս քաղաքական ապաստարան խնդրելով ռուսներից ազատ էր արձակվել կալանքից։


Բուդապեշտում Գուգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չկալանավորվեց այլև Իլհամ Ալիևի կողմից ստացավ հերոսի կոչում։ Մենք Միսակ Լազարյանին հերոսացնելու կարիք ամենևին չունենք։ Բայց Լազարյանի ազատության մեջ գտնվելը միանգամայն արդարացի է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նաև Միսակ Լազարյանի խնդին, խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես, Փաշինյանը քննարկում էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ իշխանություններին արդարացի և հայանպաստ քայլ կատարելու համար։

Сообщение Ինքնիշխան Հայաստանի հաղթանակը․ Մեր պատասխանը Ռուսաստանին և Ադրբեջանին․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->