>

«Ինչո՞ւ նպաստ ստացող մարդիկ այս ընթացքում չեն կարող համարվել Կառավարության կողմից իրականացվող որևէ սոցիալական ծրագրի շահառու»,- նման հարցադրումով ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն դիմեց Վանաձոր քաղաքի մի բնակիչ:


Նա նշեց, որ մի քանի անգամ դիմել է պատկան մարմիններին, որպեսզի աջակցեն իրեն, սակայն՝ ապարդյուն.







Քոչարյանի զոհերը

«Ասում են, որ ես նպաստառու եմ, հետևաբար չեմ կարող օգտվել որևէ աջակցության ծրագրից: Դիմեցի մարզպետարան, որտեղից ինձ ասացին, թե դրամական օգնություն չկա, կփորձեն պարենով օգնել:


Ամոթ է ասել, բայց ստացանք կես կիլոգրամ ալյուր, կես կիլոգրամ շաքարավազ, մեկ լիտր ձեթ: Օգնությունը տրամադրվել է միանվագ»: 

Մեր զրուցակիցը նշեց, որ երրորդ կարգի հաշմանդամ է, երկու անչափահաս երեխա ունի.


«30. 000 դրամ է մեր  նպաստը, իսկ իմ թոշակը՝ 26. 000 դրամ, որը գրեթե ամբողջությամբ կոմունալ վճարումներ եմ անում և խանութից գնած  «նիսյա» ապրանքների գումարները վճարում: Հիասթափված եմ մեր պետությունից, չափից շատ»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->