>

Պատրաստման եղանակը: Եթե դուք ուզում եք զանգվածը պատրաստել միանգամից մի քանի օգտագործման համար, ապա ձեզ հարկավոր է 1 կգ շաքարավազ, 8 ճաշի գդալ ջուր և 7 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Իսկ եթե չեք ուզում շատ պատրաստել, ապա արդեն ինքներդ կարող եք բաղադրիչները չափը կրճատել:









Քոչարյանի զոհերը

Այս ամենը խառնում ենք իրար և դնում թույլ կրակի վրա, չմոռանալով անընդհատ խառնել, որպեսզի շաքարը չվառվի: Խառնում ենք այնքան, մինչև զանգվածը սկսում է եռալ և վրան փրփուր է առաջանում: Առաջին անգամ պատրաստելիս հնարավոր է զանգվածի անհրաժեշտ կոնցենտրացիան չստանաք, հոգ չէ, պետք չէ հուսահատվել:


Օգտագործման եղանակը: Կրակի վրայից հանելուց հետո լցնում եք ջերմակայուն որևէ ամանի մեջ: Մի 3 րոպե թողնում սառչի և ձեռքով վերցնում մի հատված ու, ձեռքերի մեջ պտտացնելով, «գնդակ» ստանում: Օրինակ՝ նման մի գնդակը հերիքում է թևատակերի մազահեռացման համար:

Զանգվածը քսեք մազերի աճին հակառակ ուղղությամբ, մի քիչ հետո արդեն հեռացրեք: Մեկ օրում  նույն  հատվածում 3 անգամից ավել չի կարելի կրկնել այս պրոցեսը: Եթե գոնե մեկ անգամ ոսկով մազահեռացում արել եք, այս պրոցեսը ձեզ այնքան էլ անծանոթ չի թվա, պարզապես նյութն ենք փոխարինում շաքարային զանգվածով:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->