>

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորների միջև առցանց նիստ է անցկացրել՝ քննարկելով առցանց դասավանդման, աթեստավորման և առցանց քննաշրջանի, ԲՈՒՀ-երի ֆինանսական վիճակի վերաբերյալ հարցեր։ Հարությունյանը նաև հեռահար հանդիպման լուսանկարն է տեղադրել, որտեղ երևում են ռեկտորները՝ նիստի ընթացքում։




Քոչարյանի զոհերը

Հարությունյանի խոսքով՝ ռեկտորները գոհ են դասապրոցեսի կազմակերպման գործընթացին, նշել են՝ բոլոր խնդիրները լուծված են, նախապատրաստվել են ամփոփիչ աթեստավորման անցկացմանը։ Հարությունյանն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել աջակցել խնդիրների լուծման հարցում։





Հարությունյանի այդ գրառումը լայն արձագանք գտել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։ Նախարարին մեկնաբանությունների դաշտում բազմաթիվ հարցեր են ուղղված՝ վարձավճարների, ավարտական ու ընդունելության քննությունների կազմակերպման վերաբերյալ։


Օրերս ևս քննարկվել է այդ հարցը, բայց նախարարը հերքել է տարածված լուրերն իբրև թե այս տարի քննություններ չեն լինելու։ Հարությունյանը նշել է՝ ամեն ինչի մասին նախապես կհայտարարվի, բայց քննություն չլինելու մասին լուրն ապատեղեկատվություն է:

Сообщение Արայիկ Հարությունյանը ռեկտորների հետ քննարկել է վարձավճարների ու քննությունների հարցը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->