>

Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Քոչասերժիկական վարձկանները կարծում են՝ եթե օրական յոթ-ութ անգամ գրեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ալամ աշխարհի ամենաարդար դատավորն է, իրենց «սրտառուչ» բլթոցը ճշմարտություն է դառնալու։




Քոչարյանի զոհերը

«Մարտի 1-ի մի շարք դատավճիռներ կայացրել է այս նույն «արդար» դատավորը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով»․ Լիզա Ճաղարյան
Չէ, պարոնայք և տիկնայք, դատավոր Ազարյանն այն նույն դատավորների ջոկատից է, որ հլու-հնազանդ կատարում էին նախկին հանցագործ ռեժիմի պատվերները, և այդ պատվերների շարքում են նաև Մարտի 1-ի քաղբանտարկյալների մի շարք դատավճիռներ, որ կայացրել է այս նույն «արդար» դատավոր Ազարյանը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով (իսկ մենք հիշում ենք այդ «մեկ ոստիկան» կոչեցյալներին, որ միաժամանակ մի քանի քաղբանտարկյալի դեմ ցուցմունք էին տալիս, ու վերջում պարզվում էր՝ նույն օրը, նույն ժամին էս «մեկ ոստիկանը» միաժամանակ եղել է Երևանի իրարից մի տասը կիլոմետր հեռու հատվածներում)։
Մենք հասկանում ենք, իհարկե, որ ձեզ համար «արդար դատավորները» նախկինների հանցագործությունները պարտակողներն են ու ձեզ կերակրող գլխավոր ամբաստանյալին արդարացնողները, բայց դե՝ սառը ջուր խմեք ու համակերպվեք, հա՞, որ հասարակությունը թքած ունի ձեր «իրեքմանեթանոց» բայաթիների վրա»։





Քոչասերժիկական վարձկանները կարծում են՝ եթե օրական յոթ-ութ անգամ գրեն, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ալամ աշխարհի…

Опубликовано Լիզա Ճաղարյան Пятница, 17 апреля 2020 г.

Сообщение «Մարտի 1-ի մի շարք դատավճիռներ կայացրել է այս նույն «արդար» դատավորը՝ մեկ ոստիկանի ցուցմունքով»․ Լիզա Ճաղարյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->