>

Առողջապահության նախարարությունը թարմացում է հրապարակել․ հաստատվել է 47 դեպք, ապաքինվել է 121 մարդ։ Գրանցվել է, ցավոք, նաև 20րդ մահվան դեպքը։ Կորոնավիրուսային ախտով տառապող 75-ամյա կինն ունեցել է երկկողմանի ինֆիլտրատիվ տեսակի թոքաբորբ և ուղեկցող քրոնիկական հիվանդություններ` 3-րդ աստիճանային զարկերակային գերճնշում, 2-ից 3րդ աստիճանի ճարպակալում:




Քոչարյանի զոհերը

Բժիշկների ջանքերին հակառակ բուժման ընթացքում սուր շնչական անբավարարություն 3-րդ աստիճան է զարգացել, դիսթրես համախտանիշ, ուղեղային և կորոնար անոթների ախտահարմամբ աթերոսկլերոզ։





Սա հերթական անգամ փաստում է․ տարեցներն ու քրոնիկ հիվանդություններով պացիենտներն ամենախոցելի խումբն են ու պետք է ամեն կերպ մտածել իրենց անվտանգության ու առողջության պահպանման մասին։


Նրանց իմունային համակարգն առավել խոցելի է՝ ուղեկցող հիվանդությունների պատճառով, ինչն էլ հանգեցնում է կորոնավիրուսյան ախտի ավելի ծանր ընթացքին, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Հետևությունն այն է, որ պետք է հնարավորինս ինքնամեկուսանալ և պահպանել նրանց առողջությունը։

Сообщение Մանրամասներ՝ 20-րդ մահվան դեպքից появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->