>

Տզերը միջատներ չեն, այլ սարդակերպեր, որոնք սնվում են արյունով զարգացման յուրաքանչյուր փուլում (թրթուր, նիմֆա, հասուն ձև): Արյունով սնվելու համար տզերը կպչում են ողնաշարավորների մաշկին և արյուն ծծում, յուրաքանչյուր «սննդի ընդունումը» կարող է տևել մի քանի օր:

Հայտնի է տզերի ավելի քան 900 տեսակ, որոնք տարածված են ամենուրեք՝ արևադարձային գոտիներից մինչև բարեխառն կլիմա ունեցող և անգամ բևեռային շրջաններում: Ապրելավայրերը տարբեր են՝ տափաստաններ, անտառներ (այդ թվում՝ միջին բարձրության լեռնային շրջաններ):

Տարբեր տարածաշրջաններում հանդիպում են տզերի տարբեր տեսակներ: Հայաստանում ևս տարածված են տզերի տարբեր տեսակներ: Տզերը հանդիսանում են մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդությունների (Լայմի հիվանդություն, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ, տզային էնցեֆալիտ և այլն) հարուցիչների պահոց և փոխանցող: Դրանց կանխարգելման լավագույն միջոցը տզի խայթոցից խուսափելն է:




Քոչարյանի զոհերը

Ի՞նչ անել, եթե հայտանաբերել եք տիզ ...




Տզերի կարելի է հանդիպել քաղաքային այգիներում, անտառում, պուրակում, ծովափնյա քաղաքներում, ճամբարներում, ամառանոցներում, խաղահրապարակներում, բակերում, լճի կամ գետի ափերին, մարգագետիններում։

Արյունով սնվելու համար տզերն առավել հաճախ կպչում են թևատակերին, ձեռքի ափերին, պարանոցին, դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին, գլխին։

Տզերի խայթոցից խուսափելու համար՝ զբոսանքի գնալիս անհրաժեշտ է հագնել համապատասխան հագուստ և կոշիկներ, օգտագործել ռեպելենտ՝ վանիչ նյութեր, իսկ վերադառնալուց հետո զննել մարմինը՝ տզերի հայտնաբերման և հեռացման նպատակով։

Մարմնի կամ իրերի վրա տիզ հայտնաբերելիս անհրաժեշտ է.


խուճապի չմատնվել, չճզմել տզին (այդ կերպ ոչնչացնել այն հնարավոր չէ), այն անմիջապես պոկել մարմնից, քանի որ մաշկի մեջ երկար մնալուց է կախված վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցումը,

տիզը մարմնից ինքնուրույն հանելու դեպքում հնարավոր է, որ մարմինը պոկվի, իսկ գլուխը մնա մաշկի տակ, այդ դեպքում անհանգստանալու կարիք չկա, քանի որ տզի գլխիկը պարզապես խիտինային հյուսվածք է, որի մեջ հարուցիչներ չկան և դա ինքն իրեն դուրս կգա մաշկից,


մաշկը մշակել սպիրտով, կամ ջրով և օճառով,

հեռացված տիզը տեղադրել փակ տարայի մեջ և տանել լաբորատոր հետազոտության,

ուշադիր լինել օրգանիզմի նկատմամբ, դիմել բժշկի, եթե 30 օրվա ընթացքում նկատել եք ցան, տենդ, թուլություն, գլխացավ, մկանացավ կամ հոդացավ։

Տզերով փոխանցվող հիվանդությունների բուժումը հիմնվում է կլինիկական ախտանշանների, համաճարակաբանական վերհուշի և արյան հետազոտությունների վրա։

աղբյուր

Сообщение Ի՞նչ անել, եթե մարմնի վրա հայտանաբերել եք տիզ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->