>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ուղարկենք Հայր Մերը ԱԱԾ մեկուսարան․ Ֆլեշմոբ Ռոբերտ Քոչարյանի հոգու փրկության համար




Քոչարյանի զոհերը

Մի խումբ հակահեղափոխականներ, ի դեմս Մարտի 1-ի գործող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ստեղծված իրավիճակում կառավարությանն ու իշխանություններին հարվածելու նոր գործիքակազմ ու տակտիկա են մշակել։ Այդ գործիքակազմից մեկն էլ համացանցային պայքարն է։




Այս գործում հատկապես ակտիվ է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնի Իրինա Հարությունյանը, որը օրերս ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել և մասնակիցներին կոչ արել Ֆեյսբուքում ֆլեշմոբ անցկացնել։

Նա առաջարկում է պայմանավորված օրն ու ժամին բոլորը իրար հետևից ուղիղ եթեր մտնեն ու հայտարարեն, որ անվստահություն են հայտնում ՀՀ կառավարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։


Բնական է, որ ֆլեշմոբի վերաբերյալ մտադրությունը զայրույթ է առաջացրել առողջ հասարակության շրջանում։ Նշեմ սակայն, որ զայրանալու կամ նյարդայնանալու որևէ հիմք կամ առիթ ուղղակի չկա։ Այո, այսօր կան առավելագույնը մի քանի հարյուր պիցցայակերներ, որոնք գործի դնելով ֆեյքերի բանակը, փորձում են ՀՀ իշխանությունների դեմ պայքարի ֆոն ստեղծել։

Ֆլեշմոբի տեսքով ակցիայի անցկացումը նրանց սահմանադրական իրավունքն է և միանգամայն նորմալ է։ Եկեք չմոռանանք, որ ապրում ենք ազատ Հայաստանում, որտեղ յուրաքաչյուր ոք ունի իր ձայնը, կարծիքը, դիրքորոշումը, պահանջը, բողոքը ազատ արտահայտելու հնարավորություն:

Ինչևէ, հաշվի առնելով, որ ամբաստանյալ Քոչարյանը դեռ երկար ու ձիգ տարիներ անց է կացնելու ԱԱԾ-ի մեկուսարանում, ՀՀ քաղաքացիներին, ինչու չէ նաև պիցցայակեր մեր հայրենակիցներին առաջարկում եմ անցկացնել շատ ավելի օգտակար Ֆլեշմոբ։


Այսօրվանից սկսած փոստային ծառայության միջոցով ուղարկենք Հայր Մերը Ռոբերտ Քոչարյանին։ Եթե ստացած հազարավոր նամակներիցգոնե մեկը գլխավոր ամբաստանյալը կարդա, ապա դա կլինի նշանակալի շրջադարձ նրա հոգու փրկության հարցում։ Ուղարկենք միայն Հայր Մերը: Աստվածաշունչը երկար է և դժվար թե իրեն ալբանացի կոչած անձը կարդա։ Հայտնվելով բանտում շատերն ապաշխարում են, սկսում են հավատալ Աստծուն:

Գուցե դատարանում, վերջին խոսքի ժամանակ Քոչարյանը հենց Հայր Մերը կարտասանի:

Հ․Գ․ Ես արել եմ առաջին քայլը, Հայր Մերը ուղարկելով հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Նալբանդյան 104 ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
#Հայրմերըռոբին

Сообщение Ուղարկենք Հայր Մերը ԱԱԾ մեկուսարան․ Ֆլեշմոբ Ռոբերտ Քոչարյանի հոգու փրկության համար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->