>

Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Պանդեմիան ՀՀ-ում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34». Արմեն Եղիազարյան




Քոչարյանի զոհերը

«Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:




Մի քանի խոսք կորոնավիրուսի էկոնոմիկայի մասին։ Ուղղակի ծախսերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չգտա, բացի բուժում ստացողների քանակից, որը հայկական մամուլի տվյալներով ապրիլի 15-16 դրությամբ կազմել է 797 հոգի, որից 30՝ ծանր, 767՝ միջին և 362՝ թեթև, որոնք բուժում չեն ստացել։ Օգտագործելով ռուսական տվյալները (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոց) ստանում ենք, որ ծանր հիվանդի բուժումը արժի 1,3 միլլիոն դրամ, միջին ծանրությանը՝ 392 հազար դրամ, մեկ հիվանդի համար (առանց թեթև դեպքերի)՝ 427 հազար դրամ։ Հայաստանում թեստերի քանակը ապրիլի 16 դրությամբ 9632 էր։ Այստեղ նույնպես տեղական արժեքը չգտա և օգտագործել եմ Ռուսաստանի թվերը (Роспотребназор), 1 թեստի արժեքը՝ 1200 ռուբլի կամ 8175 դրամ, ընդհանուր արժեքը՝ 78,7 միլիոն դրամ։ Այսպիսով, ուղղակի ծախսերը կազմել են ապրիլի 16-ի դրությամբ 419 միլիոն դրամ։ Կան իհարկե այլ ուղղակի և անուղղակի ծախսեր, բայց դրանք չպետք է էականորեն ավելացնեն նշված գումարը։

Հիմա անրադարնանք կորուստներին։ Համաձայն Վահրամ Ավանեսյանի հաշվարկներին (Հայաստանի համար այլ հաշվարկներ ինձ հայտնի չեն) արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար։ Ապրիլի 16-ի դրությամբ գումարային կորուստը կկազմի 1 530 միլիոն դոլար, կամ կորոնավիրուսի մեկ դեպքի հաշվարկով՝ 1.32 միլիոն դոլար (ուղղակի ծախսերը՝ 377 հազար դրամ)։ Ահա այսպիսի տխուր էկոնոմիկա։


«Պանդեմիան ՀՀ-ում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34». Արմեն Եղիազարյան

Հիմա փորձենք հասկանալ, ինչ կլիներ, երե Հայաստանը կարանտին չհայտարարեր։ Ինչպես հայտնի է կա երկու երկիր որոնք կարանտին չեն հայտարարել՝ Շվեցիան և Բելառուսը։ Հայաստանը այդ երկրների հետ համեմատելու համար արված են հետևյալ ենթադրություններ՝ (1) ամեն երկիր ունի կորոնավիրուսի տարածման կրճատման իր արագությունը և մահացության գործակիցը, որոնք կարող են էականորեն տարբերվել․ (2) կարանտինը նպատակաուղղված է բնական տարածման արագությունը կրճատելուն, դրանով պակասացնելելով դեպքերի և մահերի քանակը, որոնք կախված են դեպքերի քանակից, բայց ամեն երկրի համար տարբեր հարաբերակչությամբ․ (3) երկրները պետք է գտնվեն պանդեմիայի տարածման մոտավորապես նույն փուլում։

Քանի որ Հայաստանը և Շվեցիան գտնվում են պանդեմիայի զարգացման մոտավորապես նույն՝ ստաբիլիզացիոն փուլում և մոտ են դրա ավարտին, կարելի է համեմատել տարածման արագությունները այդ երկրներում մարտի 17-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի համար՝ օրական 9,4%, Շվեցիայի՝ 8,1%, այսինքն՝ այս դեպքում դեպքերի և, հետևաբար, մահերի քանակը կկրճատվեր, ավելանալու փոխարեն։


Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այն ներկայումս գտնվում է պանդեմիայի տարածման փուլում, որը բնութագրվում է տարածման ավելի բարձր արագությամբ, այդ պատճառով համեմատությունը անիմաստ է։ Սակայն հետաքրքրական է որ Բելառուսում տարածման արագությունը վերջին շաբաթվա ընթացքում ավելի ցածր էր, քան՝ Ռուսաստանում, որտեղ մասնակի կարանտինը գործում է մարտի 30-ից և անընդհատ ընդլայնվում ու խստացվում է (վերջին 6 օրում Բելառուսում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 15,2%) ։

1933 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իր ինաուգացիոն ճառում ասել էր — the only thing we have to fear is…fear itself․ Հիմա տեղի ունեցավ հակառակը՝ կորոնավիրուսի նկատմամբ իռացիոնալ և ոչնչով չհիմնավորված վախը հաղթեց ամեն տեղ բացի Շվեդիայից և Բելառուսից, ցավալիորեն նաև Հայաստանում»:

Сообщение Պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը․ քանի մшհացած կունենանք արդյունքում․ մանրամասնում է նախարարը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->