>

Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Իսկ ում համար էր»թեժ» նորություն, որ դուք սթափվելու, իսկ ձեր շրջապատը լրջանալու լրջագույն պրոբլեմներ ունեք…




Քոչարյանի զոհերը

Եվ ձեզ թվում է՝ կարելի է ասել, թե Ապրիլյան պատերազմի ընթացքում թերացումներ են եղել ու վե՞րջ… Իյա, իրոք…
էս լուրջ ե՞ք ասում, էս կատակ եք անու՞մ…
Էս մարդկանց էրեխեքին տարել «մտցրել եք» մսաղացի մեջ ու ադրբեջանական էլիտար զորամիավորումներից եք խոսու՞մ…




Բա Անդրկովկասում ամենամարտունակ բանակը մերը չէ՞ր… էդ սպառազինության գումարները ոնց եք մսխել… Էդ տարիներ շարունակ լուրջ դեմքով ժողովրդին «համոզում էիք», թե բանակում սպառազինություն և անվանգության ենթակառուցվածքներ եք ներդնում… Ու… Ու պարզվեց՝ ծայրից ծայր միֆ էր… եվ դուք դեռ «լուրջ» դեմքով խոսում եք բանակի՞ց և Ապրիլյան պատերազմի՞ց… Թե դուք հաղթել ե՞ք… Այդ պատերազմում դուք և ձեր «գեներալները», թայֆան ու բանակը թալանած տզրուկները պարտվել եք, իսկ ահա հայ ժողովուրդն ու նրա անմահ զավակները հաղթել են…


Ձեր իրական մասնակցությունը այդ պատերազմին ֊0 է… ձեր ներկայությունը խիստ նկատելի է հատկապես բանակի թալանի և մասնավորապես՝ տենդերների միջոցով զինված ուժերին հատկացված միջոցները «կողոպտելու» գործում… Իսկ ով է այդ պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնում՝ ոչ ոք…

Մեզ պետք է, որ այդ թերացումներին տրվի հստակ իրավական գնահատական և թերացում թույլ տված պաշտոնյաները և գեներալները ենթարկվեն բացառապես քրեական պատասխանատվության… և ոչ թե իրենց ամենագնացներով, էլիտար դղյակներով և կենցաղով «ապացուցեն», որ զինվորի կյանքն իրենց համար ոչինչ էր…
Հեքիաթներ չպատմեք… չմեղմացնեք ձեր մասնակցությունը և դերակատարումը այդ թալանին…
Դա տեղի է ունեցել ձեր անմիջական գիտությամբ և բարձր հովանավորությամբ…


Ըստ օդից կախված լուրերի՝ նույնիսկ բանակին մատակարարվող ձվի և մակարոնեղենի համար անցկացվող տենդերների «հաղթողներին» որոշում էր մեկ մարդ և այդ «մարդը» հենց դուք էիք… իսկ դատախազության միջանցքներում շրջանառվում էր, թե որ տենդերն են հատկապես «տրվել» նախկին տապոռ զինդատախազին, բանակում տեղի ունեցող չարաշահումներին «բարի աչքով» նայելու և ընթացք չտալու դիմաց…

Հ.Գ. Ապրիլյան պատերազմում հաղթել է հայ ժողովուրդը և ոչ թե դուք… Իսկ երբ խոսում եք զոհված հերոսների մասին, ապա իմացեք, որ նրանց ծնողները՝ անխտիր բոլորը, միաբերան անիծում են ձեզ ու ձեր իշխանությանը… նրանց ոչինչ պետք չէ… վերադարձրեք նրանց զավակներին…
Այլ տարբերակ չկա… դուք և անպատասխանատու բոլոր բարձրաստիճան զինվորականները պետք է առերեսվեն քրեակատարողական հիմնարկութկունների գորշ ու մռայլ պատերի և կենցաղի հետ… Ձու առ ձու, տոշոնկա առ տուշոնկա պետք է ետ վերադարձվի… իսկ ինքներդ ձեզ տված հերոսի կոչումները պետք է անհապաղ փոխանցեք իրական անմահ հերոսներին… այլ տարբերակ չկա ու չի կարող քննարկվել…

Հ.Գ. Իսկ այս ամենին կարելի է հասնել բացառապես մեկ ճանապարհով, երբ իրավապահ համակարգից «կհեռացվեն» գևորգ կոստանյան կամ որ նույն ինքն է՝ ռուսական տապոռ հայտնի թյուրիմացության կադրերը և «երկրպագուները», ովքեր տարբեր միջավայրերում իրենց իր

Сообщение Ձու առ ձու, տոշոնկա առ տուշոնկա պետք է ետ վերադարձվի… իսկ ինքներդ ձեզ տված հերոսի կոչումները պետք է անհապաղ փոխանցեք իրական անմահ հերոսներին.. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->