>

Մարալիկի առողջության կենտրոնի 60 աշխատակցի կորոնավիրուսի թեստի պատասխանները հայտնի են։ Կորոնավիրուս է հաստատվել ևս 8 բուժաշխատողի մոտ։


«Ունեցանք 8 դրական արդյունք։ Բոլորը հոսպիտալացվում են, հիմա այդ պրոցեսի մեջ են»,- մեզ հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը, որն, ի դեպ, ևս վարակվածների թվում է։







Քոչարյանի զոհերը

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում իրականացվում են մեկուսացման աշխատանքներ.

«Այս արդյունքները կարևոր են այնքանով, որ հնարավոր եղավ ամբողջությամբ պարզել հիվանդանոցի բուժանձնակազմի այն աշխատակիցներին, ովքեր ունեն համապատասխան հիվանդությունը։ Իրականացվում են մեկուսացման աշխատանքներ, մի մասինը իրականացվել է, մյուս մասինը իրականացման փուլում է, և իրենց ընտանիքները, դրանով հետագա շղթան կփորձվի պարզել, թե ինչ շփումներ են եղել»,- ասաց Արտակ Գևորգյանը։


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները 20 թեստ էին հանձնել, որից 9-ի արդյունքը դրական էր։ Ավելի վաղ կորոնավիրուս էր հայնտաբերվել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի  մայրապետի՝ «սանիտարկայի» մոտ։


Նրանք բոլորն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Նշենք, որ Մարալիկում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի վարակման արդեն 19 դեպք է արձանագրվել։ Առաջին վարակվածն էլ 68-ամյա մի տղամարդ էր, որը մահացավ կորոնավիրուսից ․ նա նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ ուներ։

Աղբյուր՝ Factor.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->