>

Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակաման 8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է:




Քոչարյանի զոհերը

Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:




Ապրիլի 13-14 կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում:

«Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է, որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք:


Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջև տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում», նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ:

Այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի դրական բոլոր արդյունքներ ունեցող հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս փուլում քննարկվում է բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցը:


«Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր՝ ճանապարհն անցնում է Մարալիկ ու Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով, մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։ Երբ որոշումը կկայացվի, պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»:

Այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված 37 դեպք։

Сообщение Բարդ իրավիճակ Մարալիկում․ Ինչ վիճակ է այս պահին այնտեղ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->