>

Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում 7 օր շարունակ խիստ սшհմանшփակումներ կգործեն։


Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում հատուկ սահմանափակումներ կկիրառվեն։ Պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.







Քոչարյանի զոհերը

սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության,գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում,Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում:


Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն է սահմանվել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը։

ԱՂԲՅՈՒՐ


Сообщение Տիրգան Ավինյանի նոր որոշմամբ` Շիրակի մարզի երկու բնակավայրերում 7 օր շարունակ խիստ սահմանափակումներ կգործեն։ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->