>

Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը և դրա համար կպահանջվի ընդամնեը 10 րոպե.




Քոչարյանի զոհերը

«Խտացրած կաթ» բառը արդեն իսկ քաղցր է հնչում և շատերն են այն սիրում: Խանութներում առաջարկվում է լայն տեսականի, բայց այսօր դժվար է գտնել երբեմնի համեղ խտացրած կաթը, բացի այդ արտարողները օգտագործում են մեծ քանակությամբ բուսական ճարպեր: Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը և դրա համար կպահանջվի ընդամնեը 10 րոպե:




Բաղադրիչներ`


Կաթ — 1 բաժակ;
Շաքարավազ — 1 բաժակ;
Կաթի փոշի — 1 բաժակ;
Կարագ — 50 գ;
Ջուր — 1 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը`
Կաթսայի մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի: Կարագը ավելացնել կարամելին և պահել կրակի վրա մինչև կարագը հալվի: Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում: Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք: Խտացրած կաթը պահել սառնարանում:

Բարի ախորժակ!

Сообщение Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը և դրա համար կպահանջվի ընդամնեը 10 րոպե появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->