>

Armtimes.com-ը գրում է.
Բժիշկ Ռուբեն Գրիգորյանի լուսանկարը՝ դիմակով, ձեռքին՝ կարգախոս, մեկ ամիս առաջ հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն արդեն մեկ ամսից ավելի է տուն չի գնացել։

Այս օրերին առաջացած դժվարությունների, COVID-19-ի դեմ պայքարի, խուճապի, կարոտի ու, միեւնույն ժամանակ, հումորի մասին պատմում է բժիշկը։

Պարոն Գրիգորյան (հենց սկզբից ընդհատեց հարցը՝ միայն թե ոչ պարոն՝ բժիշկ կամ Ռուբեն), որքա՞ն ժամանակ է արդեն՝ առաջնագծում եք եւ տուն չեք գնացել։




Քոչարյանի զոհերը

Հունվարի վերջից, երբ արդեն կասկած ու հոսք կար, կարելի է առաջնագիծ համարել։ Մարտի 1-ին, երբ առաջին հաստատված դեպքը եղավ, մենք արդեն արտակարգ ռեժիմով ենք աշխատել։ Ամիսուկես է՝ տուն չենք գնում (խոսելիս խորը շունչ է քաշում)։

Ի՞նչն էր այս օրերին ամենաբարդը։


Ժամանակի պակասը, որ աշխատանքը լիարժեք հասցնենք։ Ժամանակը պարզապես քիչ էր, մի պահ, մի շրջան է եղել, որ ընդհանրապես չէինք կարողանում հասցնել, բայց գիշերը ցերեկ անելով՝ գլուխ ենք բերել։ Բնականաբար, խոսում եմ՝ որպես քաղաքացի։ Եթե որպես անհատ խոսեմ, դժվարը ընտանիքի անդամներից հեռավորությունն է, որ չես կարողանում նույնիսկ որոշ ծագած հարցերին լուծում տալ։




Այս օրերին ի՞նչն եք ամենաշատը կարոտում։

Ամենաշատը՝ ընտանիքիս ու բնությունը։ Կարոտել եմ կանաչը, սարերը, մեր բնաշխարհը։ Արեւից, անձրեւից պարզապես տեղյակ չենք, միշտ շենքային պայմաններում ենք։ Դրան զուգահեռ, բնականաբար, ընտանիքին՝ երեխաներին, կին, մայր, հայր, բայց մեր կոլեկտիվով դարձել ենք այնպես, որ փորձում ենք մեկս մյուսի ցավերով ապրել։ Եթե մեկն ընկճվում է, հույս ենք տալիս, փարատում ենք ու այդպես իրար օգնելով՝ փորձում գոնե ինչ-որ չափով թեթեւացնել այդ ապրումները։

Քանի՞ երեխա ունեք, ի՞նչ տարիքի են, չե՞ն ապստամբում, որ հայրիկը տանը չէ։

Սրտաճմլիկ բաներ եք ուզում՝ պատմեմ։ Ապստամբում են։ Օրինակ՝ փոքր տղաս, որն առավել շատ է եղել հայրիկի ուշադրության կենտրոնում։ Ունեմ 3 որդի՝ 10, 9 եւ 3․5 տարեկան, բայց սրտաճմլիկ բաներ չեմ ցանկանում ասել։ Ես սպայական հոգեբանությամբ եմ միշտ առաջնորդվել, որ դրված խնդիրը պետք է տանես պատվով ու առանց տրտունջ։

Իսկ շփումն իրենց հետ ինչպե՞ս է կազմակերպվում, տեսակապո՞վ։


Տեսակապով փորձում ենք կապվել, բայց ես խուսափում եմ այդպես, որովհետեւ ամեն անգամ տեսակապով ընտանիքի հետ շփվելուց հետո մեկ ժամ պետք է, որ հարմարվես աշխատանքին, հույզերդ չեզոքացնես։

Արդեն մեկ ամսից ավելի գերլարված աշխատում եք, ինչպե՞ս եք ուժերը վերականգնում։

Ուժերը վերականգնում ենք հոգեթերապիայով, ներքուստ։ Մեր պարագայում ձեւավորվեց մի թիմ՝ բռունցքի պես, միասնական։ Ամեն մեկս մյուսիս ստիպելով ուղարկում ենք հանգստի, երբեմն մեկը հանուն մյուսի չի գնում հանգստանալու, որ հերթապահի ծանրությունը կիսվի։ Հանգստանում ենք՝ քիչ աշխատանք տանելով, մեկս մյուսիս օգնելով։ Մեզ տրամադրված կացարանում փորձում ենք գոնե անկողնային հանգիստն ապահովել։ Մեր հանգիստն ապահովում ենք ծիծաղով, հումորներով՝ մեր իրավիճակին ավելի հումորային երանգ տալով։ Իմիջիայլոց, օգնում է, կարող եմ Ձեզ էլ խորհուրդ տալ։

Իրականում մենք էլ ենք նույն կերպ վարվում (ծիծաղում է)։ Մի շարք բժիշկներ այս շրջանն ամերիկյան ֆիլմի հետ են համեմատում։

Այո, այն ֆիլմային սցենարին շատ նման է, որտեղ կան հույզեր, կոտրված ճակատագրեր։ Մեր պացիենտների հետ շփվելով, օրական քանի՜ մարդու ցավը լսելով՝ համբերատար ամեն ինչին մասնակցում ես։ Ես ճիշտն ասած ռեալիստ եմ․ կա խնդիր, արհավիրք, որը միայն մերը, բժիշկներինը, նախարարինը չի, ամբողջ ազգի խնդիրն է, ու այն պետք է լուծվի, ուրիշ տարբերակ չկա։ Այդ հոգեբանությամբ եթե շարժվես, ամեն ինչին ռեալ նայես, կկարողանաս ճիշտ որոշումներով, քայլ առ քայլ գնալ դեպի տրամաբանական ավարտ։

Armtimes.com
The photo of Dr. Ruben Grigoryan with a mask and a slogan in his hand was published by the RA Minister of Health a month ago. The doctor-infectious disease specialist of “Nork” Infectious Diseases Hospital has not gone home for more than a month.


The doctor tells about the difficulties that have arisen these days, the fight against COVID-19, the panic, the longing and, at the same time, the humor.

Mr. Grigoryan (from the very beginning the question was interrupted, only not by Mr. Doctor or Ruben), how long have you been on the front lines and haven’t gone home?

 From the end of January, when there was already doubt and flow, it can be considered a priority. On March 1, when the first confirmed case occurred, we have already worked in emergency mode. We haven’t been going home for a month and a half (he takes a deep breath while talking).

What was the most difficult thing these days?

Lack of time to complete the work. Time was just short, for a moment, there was a period when we couldn’t make it at all, but we managed to do it during the day and night. Naturally, I speak as a citizen. To put it bluntly, it is difficult to stay away from family members, and you may not be able to resolve any issues that may arise.

What do you miss the most these days?

Most of all, my family and nature. I missed the green, the mountains, our nature. We are simply unaware of the sun and the rain, we are always in building conditions. At the same time, of course, the family, the children, the wife, the mother, the father, but with our team we have become so that we try to live with each other’s pain. If someone is depressed, we give them hope, help them, and try to help them.

How many children do you have? How old are they? Don’t they rebel because their father is not at home?

I want you to tell me something heartbreaking. They are rebelling. For example, my little boy, who was the focus of my father’s attention. I have 3 sons, 10, 9 and 3-5 years old, but I don’t want to say heartbreaking things. I have always been guided by the psyc

Сообщение Փշաքաղվեցի Տեր Աստված. այն ինչ պատմեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանը ուղղակի կապշեցնի ձեզ. պարզվում է … появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->