>

Արա Գևորգյանը ծնվել է 1960թ. Երևանում: Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։




Քոչարյանի զոհերը

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։




Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։


Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Երևան» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ հանդես են գալիս 200 քանոնահարներ.

Տեսանյութը ստորև՝




Сообщение Ապրիլի 19-ը հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի ծննդյան օրն է (տեսանյութ) появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->