>

Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:




Քոչարյանի զոհերը

«Չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը տարածելու և դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնելու իմաստը։




Վերջին 10 տարիներին մասնակցել եմ ավելի քան 100 ուղիղ եթերների, և կարող եմ փաստել, որ ցանկացած ուղիղ եթերից առաջ մշտապես լինում են եթերից դուրս մնացած հետաքրքիր կադրեր։

Տեսանյութը պատրաստողների նպատակը պարզ է և հասկանալի, բայց ոչ մի կերպ չի հասկացվում այն հանրայինացնող և ակտիվորեն տարածող ու քննարկող իշխանության ակտիվիստների վարքագիծը։ Իրենց առաջնորդին պաշտպանելու մղումով նրանք առավել մեծ հանրայինություն հաղորդեցին և ավելացրեցին տեսանյութի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։


Կարծում եմ անվիճելի է, որ այդ ցածրորակ տեսանյութի հեղինակների նպատակը ավելի շատ իրագործեցին իշխանության ներկայացուցիչները՝ մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու իրենց անկրկնելի տաղանդով։


Շատ կարևոր է հասկանալ, որ ներքին քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են նաև Հայաստանից դուրս և իմ պետության ղեկավարը, ինչպիսին էլ որ լինի իմ նրա նկատմամբ վերաբերմունքը, ոչ մի պարագայում չպետք է ծաղրի առարկա դառնա։

Կարելի է և պետք է քննադատել, հաճախ սուր, երբեմն նաև ապակառուցողական և չափազանց արմատական, բայց ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է»,- գրել է նա։

Сообщение Ծաղրել անձին, հատկապես պետության ղեկավարին, ուղղակի անբարոյականություն է. Արթուր Ղազինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->