>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի լուր է հայտնել ուսանողների համար՝ ներկայացնելով կորոնավիրուսյան ախտի այս ծանր շրջանում աջակցության 14 րդ միջոցառումը։ Այսպիսով, 100%-ով կհատուցվեն պետբուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում ուսում ստացող 90և ավել ՄՈԳով ավարտական կուրսերի ուսանողների վարձերը։ 90և ավել ՄՈԳով դեռ չավարտող ուսանողների վարձավճարները կհատուցվեն 75%-ով։




Քոչարյանի զոհերը

Պարտքեր չունեցող ուսանողները կարող են հրաժարվել հատուցումից, կամ գումարն ստանալ՝ ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու դեպքում։ Վարձի՝ վարկով մարված լինելու դեպքում գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։





Ուսանողներին ավելի հեշտ վարկեր կտրվեն։ 80ից բարձր ՄՈԳ ունեցողների 2020ի %-ները կզրոյացվեն: Դա կգործի ոչ միայն պետբուհերի, այլև պետության կողմից հավատարմագիր ունեցող բուհերի ուսյալների համար։ 80 ից ցածր ՄՈԳ ունենալու դեպքում վարկային %-ները կհատուցվեն 5%-ով, այսինքն անհրաժեշտ կլինի վճարել 4%։


Հիանալի է պարզապես այս աջակցությունը պետության կողմից։ Շատ ընտանիքներում վարձի բեռն այս օրերին ամենածանր հարվածներից է եղել, որն այժմ կմեղմվի։

Сообщение Ուսանողների վարձավճարները կհատուցվեն 75-ից 100 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->