>

Հապալասի հյութը նպաստում է բարձր արյան ճնշման նվազեցմանը և լավացնում անոթների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Medical Xpress-ին:

Հելսինկիի համալսարանի դեղագործության ամբիոնի դոկտոր Էնն Կիվիմյակին հետազոտություն է կատարել արյան բարձր ճնշում ունեցող առնետների վրա:




Քոչարյանի զոհերը

Մոտ երեք ամիս կենդանիներին լոռամրգի (клюква), սև հաղարջի (черная смородина) և հապալասի (брусника) հյութեր են տվել: Այդ հատապտուղներում մեծ քանակությամբ պոլիֆենոլներ կան, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների վտանգը:




Փորձի արդյունքները ցույց են տվել, որ հապալասի նոսրացրած հյութն էապես իջեցրել է արյան բարձր ճնշումը, իսկ խիտ ըմպելիքը դրական ազդեցություն է ունեցել անոթների վիճակի վրա:


Ընդ որում, այն չի խոչընդոտել զարկերակային ճնշման տարիքային բարձրացումը: Ինչպես նշել է հետազոտության հեղինակը, ստացված տվյալներն անհրաժեշտ է ստուգել փոքր-ինչ բարձրացած ճնշում ունեցող մարդկանց վրա:

«Հապալասի հյութը դեղորայքին չի փոխարինի, բայց դա սննդի շատ լավ հավելում է»,- ասում է Կիվիմյակին:


Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

աղբյուր

Сообщение Գիտնականները գտել են ճնշումն իջեցնող ըմպելիքը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->