>

Ֆեսբուքյան օգտատեր Վարդ Սիմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Հանրային հեռուստատեսության անստորագիր ղազագիրը կարելի էր արհամարհել, եթե չլիներ մի ամբողջ երկրի էշի տեղ դնելու սրանց մոլուցքը։




Փաստորեն, էս շուստրիներին թվում է, երբ Հանրայինն ականապատում և վերջնական բեռնաթափում են պրոֆեսիոնալներից, այս մարդիկ մեկեն գետնի տակն են անցնում և դադարում գոյություն ունենալ։

Եվ չեն գտնվելու հեռուստագործիչներ, որոնք կապացուցեն, որ սա ընդամենը փնթիություն չէ, այլ բավականին անգրագետ կազմակերպված սաբոտաժ։
Ուրեմն, փորձնական եթերն ախպերափայ են անում Քոչարյանtv-ների հետ, հետո էլ չքմեղանում՝ թե մեզ ինչու եք թիրախավորել, երբ էսքան tv-ներ ստացել են սույն <<էքսկլյուզիվը>>։


Նախ՝ փորձնական եթերի համար վարչապետին օգտագործելը բացի տգիտությունից նաև անարգանք ու սրիկայություն է, ստրիմի համար տելեի հիմնման օրից տեխնիկական ազդանշան կա/ ГЦП/, հնչյունային օպերատոր կա, որի միջոցով փորձարկվում են եթերի որակական ցուցիչները,

ավելին՝ մինչև եթերը ստոպ-կադր կա, որով ձայնն ու պատկերը վերջնական սինքրոնացվում է և ամենակարևորը՝ մարդը զգուշացվում է անգամ փորձնական եթերից առաջ, թե որ պահին է նա հայտնվում ստրիմի էկրանին և երկրորդ էկրանի միջոցով ստրիմի վայրից անպայման վերահսկում է այս ողջ պրոցեսը։ Զգուշացեք․․․․


ՈՒղղիչ տնից հակահեղափոխության թնդանոթին հրամայված է արդեն կրակել․ իզուր չեն քրեական կոմպրոմատներով մինչև կոկորդը լցոնված տիկնոջն այդքան շահել ու պահել, իզուր չեն հայտնի քրեաօլիգարխի պարարտացրած ջանուջանդակը կախել հանրայինի նորաթուխ նախագահի վտիտ ուսերից։

Քննեք վերջին երեսնամյակի բոլոր մանր ու մեծ հեղաշրջումների, իշխանական ինտրիգների պատմություննները և կիմանաք, թե որ որջն է հնչեցրել դրանց առաջին համազարկը․ համարեք, որ այդ համազարկը հնչեց նաև այս անգամ և․․․․ ԶԳՈՒՇԱՑԵՔ։

Сообщение ԶԳՈՒՇԱՑԵՔ. ՈՒղղիչ տնից հակահեղափոխության թնդանոթին հրամայված է արդեն կրակել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->